պար Քարվաճար«Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն, համագործակցելով Պաշտպանության Նախարարության հետ հոկտեմբերի 09-ից-11-ը, այցելեց սահմանամերձ  զորամասեր: Նպատակը «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» կապի ամրապնդումն էր: Մասնակիցները զինվորական հաշմանդամություն ունեցող անձիք էին, ՀԿ անդամներ, Վայոց Ձոր մարզի «Սատար» ՀԿ տարածքային կենտրոնի «Հայեր միացեք» երգչախումբը ու Վայոց Ձորի աշուղական համույթը՝ Ս. Գրիգորյանի ղեկավարությամբ: Միջոցառումը բազմաբովանդակ էր: «Սատար» ՀԿ նախագահ` Հ.Հունանյանը զորամասերում զիվորների համար, իր հայրենասիրական ելույթներում շեշտեց, որ Ազգ-Բանակ ծրագրի շրջանակներում շարունակելու են այցելել տարբեր զորամասեր, այսօր միշտ պատրաստ են լինել զիվորի կողքին,անկախ կազմակերպության անդամների ֆիզիկական վիճակից անհրաժեշտության դեպքում կրկին կհամալերեն նրանց շարքերը:
Զորամասերի հրամ-կազմի առաջարկությամբ, առավել աչքի ընկած երեսուն ժամկետային զինծառայողներ՝ Հայրենքի սահմաններն անսասան պահելու համար պարգևատրվեցին «Սատար» ՀԿ պատվոգրերով: «Հայրենիքի Պաշտպան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, թվով քառասուն անձիք՝ վիրավոր ազատամարտիկներ, զինծառայողներ, «Քառօրյա պատերազմ»-ի մասնակիցներ պարգևատրվեցին պատվոգրերով, շնորհակալագրերով «Հայրենիքի Պաշտպան» առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի մեդալներով:

հուշաքաար  ՔարվաճարԲոլոր պարգևատրվող անձիք ստացան Lilia Chakarian(Լիլիա Չակարյանի) և նրա խմբի կողմից ուղարկված հուշանվերներ: «ՀայոցԿռունկներ» ՀԿշնորհակալագիր հանձնվեց Վայոց Ձորի աշուղական համույթի անդամներին և ղեկավար Ս. Գրիգորյանին «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ծրագրին ունեցած ակտիվ մասնակցության համար: 
Միջոցառման մասնակիցները զորամասերում զինծառայողների հետ տոնական, մտերմիկ և անկաշկանդ մթնոլորտի շնորհիվ կարողացան ոգևորել և խրախուսել, իրենց փորձը փոխանցել ներկայիս սահմանպահներին:Համերգային ծրագրի ընթացքում, զորամասերից մեկում երգչախմբին միացավ նաև զինվորական նվագախումբը, գեղեցիկ  կատարումներով:  ՀԿ-ն այս անգամ էլ օգտակար լինել. «Վահագն» Ռ.Հ.Բ.Հ.Կ. –ի նախագահ՝ Մորուք Կարո Կարապետյաննախաձեռնությամբ զորամասի գրադարանը համալրվեցին 100-ից ավելի տարբեր ժանրի գրքերով: Վարդենիսի Կենտրոնական հոսպիտալին և զորամասերի բուժկետերին հանձնվեց առաջին բուժօգնության պարագաներ՝ որոնք ուղարկվել էր բարերար՝Meher Khechadori (Մհեր Խեչադորիի) կողմից:

Շնորհակալություն ենք հայտնում Պաշտպանության Նախարարությանը կազմակերպության հետ ակտիվ համագործակցության, աջակցության և զորամասի հրամ-կազմին,  ջերմ ընդունելության համար:

20171010081647
20171010155306
20171010155614
20171010155636
20171010155735
20171010160153
20171010162915
20171010163037
20171010163123
20171010163245

 

 

ՏպելՈւղարկել էլ. փոստով