21032710 1299770300149686 8129967251708922544 n«Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն, համագործակցելով Պաշտպանության Նախարարության հետ օգոստոսի 21-ից 23-ը, եղավ սահմանամերձ NN զորամասերում: Նպատակը «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» կապի ամրապնդումն էր: Մասնակիցները զինվորական հաշմանդամություն ունեցող անձիք էին, ՀԿ անդամներ, Վայոց Ձոր մարզի «Սատար» ՀԿ տարածքային կենտրոնի «Հայեր միացեք» երգչախումբը ու Վայոց Ձորի աշուղական համույթը՝ Ս. Գրիգորյանի ղեկավարությամբ: Միջոցառումը բազմաբովանդակ էր և հագեցած: «Սատար» ՀԿ նախագահ` Հ.Հունանյանը զորամասերում զիվորների համար, իր հայրենասիրական ելույթներում շեշտեց, որ Ազգ-Բանակ ծրագրի շրջանակներում շարունակելու են այցելել տարբեր զորամասեր, այսօր էլ ազգովի պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում լինել զինվորի հետ և զինվորի կողքին: Անակնկալ չէր, որ այցելած զորամասերում հանդիպեցին հայրեր և որդիներ:
Զորամասերի հրամ-կազմի առաջարկությամբ, առավել աչքի ընկած 30 ժամկետային զինծառայողներ՝ Հայրենքի սահմաններն անսասան պահելու համար պարգևատրվեցին ՀԿ պատվոգրերով: «Հայրենիքի Պաշտպան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, պատվոգրերով, շնորհակալագրերով «Հայրենիքի Պաշտպան» առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի մեդալներով պարգևատրվեցին վիրավոր ազատամարտիկներ, զինծառայողներ, «Քառօրյա պատերազմ»-ի մասնակիցներ: Բոլոր պարգևատրվող անձիք ստացան Lilia Chakarian(Լիլիա Չակարյանի) և նրա խմբի կողմից ուղարկված նվերներ: ՀԿ շնորհակալագրեր հանձնվեց Վայոց Ձորի աշուղական համույթի անդամներին և ղեկավար Ս. Գրիգորյանին «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ծրագրին ունեցած մասնակցության համար: 
21105790 1299771893482860 172356662285232061 nՄիջոցառման մասնակիցները զորամասերում զինծառայողների հետ տոնական, մտերմիկ և անկաշկանդ մթնոլորտի շնորհիվ կարողացան ոգևորել և խրախուսել, իրենց փորձը փոխանցել ներկայիս սահմանպահներին: Համերգային ծրագրի ընթացքում երգեցին և ասմունքեցին նաև զինվորները:
ՀԿ-ն այս անգամ էլ դատարկաձեռն չէր. Զորամասի գրադարանները համալրվեցին 200-ից ավելի տարբեր ժանրի գրքերով: Բերդի Կենտրոնական հոսպիտալին և զորամասերի բուժկետերին հանձնվեց առաջին բուժօգնության պարագաներ՝ որոնք ուղարկվել էր բարերար՝Meher Khechadori (Մհեր Խեչադորիի) կողմից:
Շնորհակալություն ենք հայտնում Պաշտպանության Նախարարությանը կազմակերպությանն աջակցելու համար, և զորամասի հրամանատարներին, աշխատակազմին ջերմ ընդունելության համար

 

 

IMG3846
IMG3862
IMG3868
IMG3873
IMG3875
IMG3881
IMG3861
IMG3897
IMG3902
IMG4094

ՏպելՈւղարկել էլ. փոստով