«Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն, համագործակցելով Պաշտպանության Նախարարության հետ մայիսի 29-ից 31-ը, եղավ Արցախի Հանրապետությունում տեղակայված NN զորամասերում: Նպատակը Մայիսյան Եռատոնն էր և զինվորների բարոյահոգեբանական ոգին բարձրացնելը: Մեկնողները ՀԿ անդամ  հաշմանդամություն ունեցող ազատամարտիկ էին, և ՀԿ կամավորները:
Ասկերան
Նախնական պայմանավործությամբ՝ Եղեգնաձոր քաղաքում Արցախ մեկնողներին միացան նաև Վայոց Ձոր մարզի, «Սատար» ՀԿ տարածքային կենտրոնի «Հայեր միացեք» երգչախումբն ու Վայոց Ձորի աշուղական համույթը՝ Ս. Գրիգորյանի ղեկավարությամբ- հատուկ ծրագրով: Միջոցառումը բազմաբովանդակ էր և հագեցած: Հնթացս, մեկնող խումբը եղավ «Փառքի Տարածք» հուշահամալիրում և նույնանուն ՀԿ-ի նախագահ՝ Էդվարդ Միրզոյանը, հայրենանվեր աշխատանքի համար արժանացավ «Սատար»ՀԿ-ի պատվոգրի: «Սատար» ՀԿ նախագահ Հ. Հունանյանը զորամասերում զիվորների համար, իր հայրենասիրական ելույթներում շեշտեց, որ Ազգ-Բանակ կարգախոսը սոսկ խոսք չէ՛,այլ իրականություն և նմանատիպ միջոցառումները ՀԿ- ի կողմից՝ կարևոր քայլ է, Ազգ-Բանակ կապն առավել ամրապնդելու և արդյունավետ դարձնելու համար: Քանի որ Հայ ժողովուրդը կարողացավ ծանր փորձություններով՝ հաղթանակած բանակ ունենալ: Դա համախմբման և միասնական լինելու արժանիքն էր և այսօր էլ ազգովի պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում լինել զինվորի հետ և զինվորի կողքին: հրամ կազմԶորամասերի հրամ-կազմի առաջարկությամբ,առավել աջքի ընկած 30 ժամկետային զինծառայողներ՝ Հայրենքի սահմանը անսասան պահելու համար պարգևատրվեցին ՀԿ պատվոգրերով: «Հայրենիքի Պաշտպան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, զինվորների ներկայությամբ՝ «Հայրենիքի Պաշտպան»- առաջին աստիճան մեդալով պարգևատրվեց ազատամարտիկ Կարապետ Հակոբի Կարապետյանը ՝ «Մորուք Կարոն»:  Սևակ Համլետի Ստեփանյանը, Նվեր Պարգևի Առաքելյանը, Արսեն Էդվինի Գրիգորյանը սահանների պաշտպանական մարտերին մասնակցելու հաար` Երկրորդ աստիճանի մեդալով,  իսկ Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետ՝ Զորի Սմբատի Սաղյանը, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվեց «Հայրենիքի Պաշտպան»-երրորդ աստիճան մեդալով: «Սատար» ՀԿ միջնորդությամբ, ՊՆ նախարար Վ. Սարգսյանի հրամանով, զինվորների ներկայությամբ,ազատամարտիկ Գառնիկ Գերմանի Եգանյանը պարգևատրվեց «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալով:
«Սատար» ՀԿ անդամ հ
աշմանդամություն ունեցող ազատամարտիկները Գորիսի, Ստեփանակերտի N զորամասերում զինծառայողների հետ տոնական, մտերմիկ և անկաշկանդ մթնոլորտի շնորհիվ կարողացան ոգևորել և խրախուսել, իրենց փորձը փոխանցել ներկայիս սահմանպահներին: 

 պարՀԿ-ն այս անգամ էլ դատարկաձեռն չէր. Ստեփանակերտի Կենտրոնական հոսպիտալի տնօրինությունը ստացավ առաջին բուժօգնության և հենաշարժողական պարագաներ՝ քայլակներ և ձեռնափայտեր: 
Մասնակիցները եղան Ստեփանակերտի Ազատամարտի ժամանակ զոհվածների հուշահամալիրներում կատարեցին ծաղկեդրում: Տաթևի վանքում և Շուշիի եկեղեցում վառվեցին մոմեր ի փառ հայրենիքի պաշտպանների:
Շնորհակալություն ենք հայտնում ՊՆ նախարարությանը, Եղեգնաձորի քաղաքապետ՝ Դ. Հարությունյանին,
և «Սատար»  ՀԿ-ի կամավորներին  միջոցառման կայացմանն աջակցելու համար:

  • 20170529152939
  • 20170529093755
  • 20170529153027
  • 20170529160849
  • 20170529161246
  • 20170529161846
  • 20170530155252
  • 20170530162432
  • 188702191291673604283007134929706o
  • 20170529155912
  • 1887026512196072448326591862595075o
  • 189013621291673547616346579951207o
  • 189018101291662154284152899291339o
  • unnamed-1
  • -2905
  • -
  • 20170530115722
  • 20170529160908
  • 20170530193930
  • unnamed-2
  • 20170529223431
  • unnamed-3
  • unnamed-10
  • unnamed
  • IMG0259

 


 

ՏպելՈւղարկել էլ. փոստով