17861725 1166453896814661 7392445303355993354 n       «Սատար» ՀԿ-ի Եղեգնաձորի կամավորների կողմից Հայոց բանակի կազմավորման 25-րդ ամյանկին նվիրված և նախաձեռնված ակտիվ գործունեության արդյունքում հավաքագրված գումարի մի մասը զորամասի հրամանատարի թույլտվությամբ տրամադրվեց, զորամասի մի հատվածը բարեկարգելու և բարվոք տեսք տալու համար:
      Հպարտությամբ կարող ենք փաստել, որ ակցիային միանալու ցանկություն հայտեցին ոչ միայն Հայաստանի մարզերից այլ նաև արտերկրից բարեխիղճ քաղաքացիներ և անհատներ: Իր ներդրումն ունենալու ցանկություն հայտնեց նաև ռուսաստանաբնակ, ծնունդով եղեգնաձորցի` Ավագ Բաբաջանյանը, որի աջակցությամբ Վայոց Ձորի Խաչիկ գյուղի մոտակայքի սահմանաներձ N զորամասի զինվորների առօրյան թեթևացնելու համար զորամասին նվիրվեց նոր լվացքի մեքենա:
  Մեր զինվորները, գտնվելով սեփական օջախներից բազմաթիվ կիլոմետրեր հեռավորության վրա, ապահովում են մեր հանգիստն ու խաղաղությունը։
  ՀԿ տնօրինությունը հավաստիացնում է յուրաքաչյուր օգնություն հասնում է հասցեատիրոջը՝ հայ զինվորին:

ՏպելՈւղարկել էլ. փոստով