25 banakԱյսօր ՀՀ ԶՈւ-ի 25-րդ տարեդարձն է: Օր, որի մասին յուրաքանչյուր հայ խոսում է հպարտությամբ, քանի որ ունենք երիտասարդ, սակայն իր դերն ու գործառույթն ապացուցող բանակ: Բանակ, որտեղ ծառայող զինվորը բազմիս է ապացուցել, որ ունակ է պաշտպանել և անառիկ պահել երկրի սահմանները: 
Մեր..երիտասարդ..պետության 
նույնքան երիտասարդ պետական կառույցներից բանակն 
ամենակայացածն է, և սա մի իրողություն է, որը հերքել որևէ մեկը չի կարող: Անցած..տարին..մեր..զինծառայողների համար լուրջ փորձության ու ցավալի կո-րուստների..տարի..էր,..ինչը,..սակայն,..ապացուցեցոր բանակի հասցեին հնչող 
գովասանքի ու հպարտության..խոսքերը..լիովին..հիմնավորված..են
«Սատար»..Հաշմանդամների..ՀԿ..ում բարի ավանդույթ է ձևավորվել՝
Հայոց բանակի կազմավորման տոնը նշել սահմանապահ տղաների հետԱրդեն 4–րդ տարին անընդմեջ համագործակցելով ՀՀ Պն N բանակային կորպուսի հրամկազմի, Խաչիկի գյուղապետարանի, Վայոց Ձորի հոգևոր թեմի,
25 m EraguynԵղեգնաձորի քաղաքապետարանի, քոլեջի, Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց Ձորի մասնաճյուղի տնօրինության, բազմաթիվ շահագրգիռ կառույցների և անհատ բարերարների հետ «Սատար» ՀԿ-ի մի խումբ անդամներ այցելեցին Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում տեղակայված N զորամաս՝ զինվորների համար օրն իրական տոն դարձնելու համար: 

Ծաղիկներ դրվեցին Խաչիկ գյուղի Արցախյան Ազատամարտի  ժամանակ զոհված հերոս հայորդիների հուշակոթողին:    
 Ողջույնի խոսքովհայրենասիրական ելույթով հանդես եկան «Սատար» Հաշմանդա մների ՀԿ-նախագահ՝ Հունան Հունանյանը և գործադիր տնօրեն Գագիկ Դանիելյանը, այնուհետև «Հայրենիքի Պաշտպան»  Բարեգործական Հիմնադրամի
 
հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արցախյան 
Ազատամարտի և սահմանների պաշտպանական մարտերի ժամանակ վիրավորված՝ 
Ալեքսան Աշոտի Բայանդուրյանը, Կարեն Սպարիկի Բաբայանըև «2016թ-ի Ապրիլյան Քառօրյա պատերազմ»-ի ընթացքում վիրավորում ստացած Վահե Մանվելի Աթանյանը  պարգևատրվեցին «Հայրենիքի պաշտպան» առաջին աստիճանի մեդալով: «Հայրենիքի պաշտպան» երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեցին՝ Կարեն Սերյոժայի Բաբայանը, Արա Ռաֆիկի Մովսիսյանը, Վարդան Քաջիկի Օհանյանը և Խաչիկի գյուղապետ Վարդան Ռազմիկի..Ներսիսյանը՝ Արցախյան Ազատամարտի և 
սահմանների պաշտպանական մարտերի..մասնակցելու..համար, իսկ սահմանում մարտնչող զինվորներին ցուցաբերած շարունակական աջակցության 
համար՝Աշխեն Էլբրուսի Մարգարյանը, պարգևատրվեց «Հայրենիքի Պաշտպան»  երրորդ Աստիճանի մեդալով:
Զորամասի հրամկազմի ներկայացմամբ՝հայրենիքի սահմաներն անսասան պահելու համար «Սատար» ՀԿ-ի պատվոգրերով պարգևատրվեցին 30 առավել աչքի ընկած..զինծառայողները..և..սպաներ «Սատար»,,ՀԿ..տարիների ընթացքում, 
ձեռք է..բերել..վստահություն, և..կան..բազմաթիվ ընկերներ, ովքեր պատրաստա-կամորեն..աջակցում են մեզ:
Հունվարի 28-ի միջոցառմանը «Սատար»-ին միացան մի շարք բարերարներ՝ Եղեգնաձորի քաղաքապետ՝ Դավիթ Հարությունյանը, Սերգեյ Բագրատյանը, Արգամ Դովլաթյանը, Ավագ Բաբաջանյանը, Սահակ Սարգսյանը, Ժակլին Հեկիմյանը, ինչի արդյունքում կարողացանք զինվորներին փոխանցել քաղցրավենիք, լրացուցիչ հիգիենայի պարագաներ և ապահովել տոնական տրամադրություն: 
«Սատար» ՀԿ-ի Եղեգնաձորի կամավորների ակտիվ գործունեության արդյունքում հավաքագրված ամբողջ գումարով գնվեց շինարարական ապրանքներ, զորամասի մի հատվածը..բարեկարգելու..համար:
ՀԿ-ի Եղեգնաձորի տարածքային..կենտրոնի խորհրդի անդամ՝տիկին Աշխեն 
Մարգարյան, այս անգամ ևս ապահովեց տոնի..«քաղցր» հատվածը: 
Զորամասի գրադարանը համալրվեց 200-ից ավելի տարբեր ժանրի գրքերով:
Ողջ օրվա ընթացում տիրում էր բարձր..տրամադրություն: Հաջորդիվ..բանակի..
կազմավորման..25..րդ,,ամյակին նվիրված զորամասի շարահրապարակում..բացվեց 
125.մ երկարություն,,ունեցող..Հայոց,,Եռագույնը:
25 թվանշանը Եռագույն փուչիկներով արձակվեցին երկինք ի նշան մեր բազում 
հաղթանակների  և միասնության
Վերջում..տեղի..ունեցավ տոնական ճաշկերույթ, որի ընթացքում հնչեցին հայրենա-սիրական երգեր,..ողջույնի խոսքեր և փոխադարձ շնորհավորհանքներ:
          Բարի ու խաղաղ ծառայություն մեր հայրենիքի հերոս որդիներին: 
 Շնորհակալություն բոլորին հանուն Հայոց բանակի ևս  մեկ անգամ համախմբվելու համար:

  • 163589471841067092807211414202286n
  • 25-tort
  • 1638827811741608360342856571392386088532706n
  • 1640216918410690194736851403097505n-1
  • 1642579611741606793676346530300642846238759n
  • 1644129818410688594737011102296605n

 

 

ՏպելՈւղարկել էլ. փոստով