partez02.12.2016թ-ին «Սատար» բարեգործական քոլեջ-մանկապարտեզում տեղի ունեցավ բաց դաս, որին մասնակցում էին նաև «Սատար» Հաշմանդամների ՀԿ նախագահ` Հ. Հունանյանը աշխատանքային խմբով:
Քոլեջ ներկայումս հաճախում են թվով 30 սոցիալապես անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող մանկահասակ երեխա: Մոտ ապագայում նախատեսվում է երեխաների քանակը ավելացնել  ևս 20-ով:
Երեխանները ըստ տարիքային խմբերի նեկայացրեցին իրենց գիտելիքները, գեղեցիկ երգ ու պարով ուրախացեցին թե ծնողներին, թե հյուրերին: Միջոցառումից հետո Հ.Հունանյանը աշխատակիցների հետ ամփոփեցին կատարված աշխատանքները, քննարկեցին ծրագրային հետագա քայլերը՝ շեշտը դնելով երեխանների առողջության ամրապնդմանը և հայեցի դաստիարակությանը:
Ծնողները հայտնեցին իրենց գոհունակությունը քոլեջի աշխատանքներից: «Սատար» Հայրենիքի Պաշտպան Բարեգործական Հիմնադրամը քոլեջի աշխատանքները ընդլայնելու համար
 
նվիրեց քոլեջի համար հարկավոր գույք:
Շնորհակալություն ենք հայտնում Արմենուհի Վարդանյանին մանկապարտեզի աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար, ինչպես նաև՝  «Պատիվ» ՌԲՀԿ-ին քոլեջ-մանկապարտեզին ցուցաբերած  աջակցության  համար:

  • sokh
  • 153560351226782367402553198071645n
  • 1535679812267822474025651376536396n
  • 1532841712267823207358911158576212n
  • 1532045012267822140692351422243652n
  • 153568161226781644069292947538607n

ՏպելՈւղարկել էլ. փոստով