Հոկտեմբերի 25-ին «Սատար» ՀԿ նախագահ՝ Հունան Հունանյանը, փոքր աշխատանքային խմբով եղավ Եղեգնաձոր քաղաքում: Եղեգնաձորի Արցախյան ազատամարտում զոհվածների հուշահամալիրում՝ ծաղկեդրումից հետո Հ.Հունանյանը հանդես եկավ հայրենասիրական ելույթով,այնուհետև «Սատար» Հայրենիքի Պաշտպան Բարեգործական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արցախյան Ազատամարտի և սահմանների պաշտպանական մարտերի ժամանակ վիրավորված՝ Մհեր Գարեգինի Գրիգորյանը, Վազգեն Վիտուշի Զալիբեկյանը, Վաչիկ Աբովի Ադամյանը, Սուրեն Սեդրակի Ավագյանը, Արմեն Գառնիկի Մելքոնյանը և Ահարոն Ժորայի Հարությունյանը պարգևատրվեցին «Հայրենիքի պաշտպան» առաջին աստիճանի մեդալով: 
«2016թ-ի Ապրիլյան Քառօրյա պատերազմ»-ի ընթացքում սահմանում մարտնչող զինվորներին ցուցաբերած աջակցության համար՝ Աշխեն Էլբրուսի Մարգարյանը, պարգևատրվեց «Հայրենիքի Պաշտպան» պատվոգրով: 
Միջոցառմանը ներկայի էին նաև Վայոց Ձորի տարածաշրջանային քոլեջի հաշվապահական բաժնի առաջին կուրսի ուսանողներ և դասախոսներ, Վայոց Ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ՝ Ա. Հովհաննիսյանը: Ազատամարտիկի դուստր ուսանողուհիներ՝ Էդիտա Սամվելի Մինասյանը և Դիանա Սամվելի Մինասյանը «Սատար» ՀԿ-ի խորհրդի կողմից ստացան շնորհակալագրեր հայրենասիրական, կամավորական ակտիվ գործունեության համար: Հուսով ենք քույրիկների դրական օրինակը կլինի ուսանելի համակուրսեցիների և հասակակիցների համար:
Հաջորդիվ խումբը այցելեց Վայոց Ձորի ՀԿ-ի տարածքային կենտրոն: Ամփոփվեցին մինչ այդ մարզում կատարված աշխատանքնները, պլանավորվեցին նոր ծրագրեր: Կազմակերպության անդամների կողմից առաջարկվեց տարածքային կենտրոնի ղեկավար ընտրել Սամվել Մինասյանին: Առաջարկությունը միաձայն ընդունվեց: 
Կենտրոնի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար՝ Ս. Մինասյանը ստացավ գրասենյակային գույք: 
ՀԿ շահառունների և նրանց երեխանների բաշխելու նպատակով` հենաշարժողական պարագաներ, հագուստ և խաղալիքներ: 
Որոշվեց կենտրոնում անցկացնել սեղանի թենիսի պարապմունքներ շաբաթական 3 անգամ հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Մարզում հաշմանդամային սպորտի զարգացման համար Ա. Հովհաննիսյանի հետ ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն հետագա համագործակցության համար:

1460110010071592594107932382203544052951511n-1
1472914310071597527440777890535039459724087n
1473214710071598160774049101062314619341406n
1473238510071598227440701555912515844006823n
1473216310071590260774836825129719438746640n

ՏպելՈւղարկել էլ. փոստով