1992թ-ին, երբ շատերը նշում էին Հայրենական պատերազմի հաղթանա-
կի օրը, մեր պատմության մեջ մայսիսի 9-ը նշանավորվեց նոր հաղթանակով: Այդ օրը ազատագրվեց Շուշին: Քայլ, որը եղավ բեկումնային ազատամարտի համար:
Եռաբլուրում արցախյան ազատամարտում զոհված մարտական ընկերների հիշատակին ծաղկեդրումից հետո, ՀԿ-ի աշխատակազմը բաժանվեց 2 խմբի:
ՀԿ Նախագահ՝ Հ. Հունանյանը մեկնեց առաջնագիծ՝ Հաղթանակի օրը մարտական հենակետերում ծառայություն իրականացնող զինվորներին կողքին լինելու համար: Այդ հենակետերում ծառայություն են իրակացացնում նաև «Սատար» ՀԿ-ի անդամներ:
Հրամ-կազմի առաջարկությամբ 2016 թ –ի «Ապրիլյան Քառօրյա պատերազմին» մասնակցելու և Հայրենիքի սահմանները անսասան պահելու համար հենց առաջնագծում զինվորներին Հ. Հունանյանը հանձեց «Սատար» ՀԿ-ի պատվոգրեր: Մայիսի 9-ը ժամկետային զինծառայող՝ Արթուր Սամվելի Ղուկասյաի ծննդյան տարեդարձն էր, ինչպես ինքը խոստովանեց նման անկնկալի չէր սպասում: Հ. Հունանյանը, շնորհավորելով Ա. Ղուկասյանին, շեշտեց, որ հենց իրենց օրինակով են սերտում և ամրապնդում մատաղ սերունդի մեջ հայրենասիրական ոգին:
Իսկ տուն դարձի ճանապարհին հարգանքի տուրք մատուցեցին Թալիշ գյուղի պաշտպանության ժամանակ զոհված «Երկրապահ» կամավորական՝ Նորայր Մելիքի Հաջիյանի և ավագ ենթասպա՝ Դավիթ Յուրիի Գասպարյանի շիրիմներին:
Նույն օրը ՀԿ-ի գործադիր տնօրեն՝ Գ. Դանիելյանը այցելեց Կենտրոնական զինվորական հոսպիատալ՝ ապաքինվող զինծառայողներին քաջալերելու համար: «Սատար» ՀԿ միջնորդությամբ ժամկետային զինծառայողներ՝ Արամ Ռաֆիկի Ավետիսյանը, Նորայր Սարիբեկի Զախարյանը և Դավիթ Պավելի Գրիգորյանը պարգևատրվեցին «Гвардейская звезда» մեդալով:
Մեր զինվորները ապացուցեցին, որ պատրաստ են և կարող են պաշտպանել մեր ազատությունը և անկախությունը: Ինչպես 24 տարի առաջ, այնպես էլ հիմա մենք կարող ենք հպարտանալ և շնորհավորել Եռատոնը հայոց հաղթանակած բանակի:

 

133310588995060168427851649840511981280448n
130921418899127511354451801966565499994320n
131773848899133178020554649113869216319261n
131776108899131678020703536454436412041006n
131794238899133844687154938453889601665741n
131785408899135011353701865434723467023148n
13241262890283034431750615379388706338645n
133361058995060335094503113418846913608916n
130921418899127511354451801966565499994320n
131006948899129611354245517048496778311565n

ՏպելՈւղարկել էլ. փոստով