Երջանիկ է նա,ով երջանիկ է իր տանը

happy-family

Ծրագրի տիպ: -- Բարեգործական

Ծրագրի տարածքային ծածկույթ: -- Հայասատանի Հանրապետություն

Ծրագրի մեկնարկը: -- Ուրբաթ. 2016-08-01

Ծրագրի նպատակն է բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց բնակարանային պայմանները:

Շահառուներն կընտրվեն ՀՀ մարզերից որոշակի սկզբունքներով:

Ծրագրի ուղղակի շահառուններն են Երևանի և  ՀՀ բոլոր  մարզերից հաշմանադամություն ունեցող 10 երիտասարդ:

Ծրագիր անուղղակի շահառուններ են ընտրված շառառունների ընտանիքի անդամները:

Ծրագրի պարտադիր պայմաններն են՝

  • Կատարել նախնական բնակարանի զննում, հաշվարկել և կազմել նախահաշիվ բնակարանը վերանորոգելու համար:
  • Կնքել պայմանագիր:
  • Գնել բնակարան:
  • Տրամադրել գումար և հետևել որպեսզի վերանորոգման աշխատանքներն կատարվեն ժամանակին և պատշաճ:

Շահառուն պարտավոր է`

  • Ծրագրի շրջանակում տրամադրված գումարը ծախսել միայն բնակարանի վերանորոգման կամ գնման համար:
  • Պայմանագիրը խախտելու դեպքում վերադարձնել  ամբողջ գումարը

Ծրագրի  կառուցվածք: 

1.Նախապատրաստական փուլ-տևողությունը 4 շաբաթ` Այս փուլի ընթացքում նախատեսվում է իրականացնել ծրագրի նախապատրաստական աշխատանքները` ծրագրի աշխատակազմի և շահառուների  հետ պայմանագրերի կնքում, ծրագրի համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում,  աշխատանքների գարֆիկների և օրակարգի հստակեցում, մասնակիցների ընտրություն, տեղեկատվական և գնահատման թերթիկների պատրաստում, փաթեթների կազմում:

  2.Հիմնական փուլ –տևողությունը 1 ամիս` Այս փուլի ընթացքում իրականացվելու են ծրագրով նախատեսված հիմնական գործողությունները  բնակարանի վերանորոգում կան գնում:

3.Վերջնական փուլ-տևողությունը 2 շաբաթ Այս փուլի ընթացքում Ծրագրային նյութերի և նկարների տեղադրում և տարածում սոց. ցանցերում, կազմակերպության կայք Էջում և այլ մեդիաներում: Ամփոփվելու և կազմվելու են ծրագրի գործունեության և ֆինանսական հաշվետվությունները, որոնք կներկայացվեն  կազմակերպությանը: 

 Ծրագրի գնահատում   Ծրագրի մշտադիտարկումը կիրականացվի ծրագրի ղեկավարի կողմից, ըստ իրականացված աշխատանքների համեմատության նախատեսված գործողությունների ժամանակացույցի հետ: Յուրաքանչյուր շաբաթվա վերջում կկատարվի ծրագրի փուլային գնահատում, վեր հանելու համար բացթողումներն ու գրանցելու համար առկա առաջընթացն ու ստացված քանակական և որակական արդյունքները:

Հարգելի Բարերար եթե դուք ցանկանում եք կատարել դրամական փոխանցումներ...

Տպել