Շնորհակալագիր ԱՀ Նախագահից
Շնորհակություն եմ հայտնում Արցախի Հանրապետության նախագահ՝ Արայիկ Հարությունյանին Կազմակերպության կողմից կատարված աշխատանքները գնահատելու համար: Որպես «Սատար» Հաշմանդամների ՀԿ նախագահ և որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հպարտ եմ, որ մեր աշխատակազմը, գործընկերները և բազմաթիվ կամավորներ հարկ եղած դեպքում պատրաստակամ են սատարել առաջնագծում կանգնած զինծառայողներին: Մեր աշխատանքը այսօր առավել կարևոր է քան երբևէ: Վստահ եմ համախմբված և միահամուռ ուժերով կարող ենք հաղթահարել նոր մարտահրավերներ: