09 Մյս2012
ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 20-ՐԴ ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
<<ՍԱՏԱՐ>> Հաշմանդամների ՀԿ-ի խորհրդի և անդամների որոշմամբ, ՀՀ Ազգային բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 20 ամյակի կապակցությամբ, տեղի ունեցավ հերթական միջոցառում: ՀԿ-ի մոտ 20 անդամներ իրենց ընտանիքներով կատարեցին այց <<Եռաբլուր>> Պանթեոն: Սուրբ Զորավոր եկեղեցում վառվեցին հիշատակի մոմեր` ի փառս հայրենյաց զոհված նահատակների: Թարմ ծաղիկներ դրվեցին Սպարապետի, Զորավարի և զոհված ազատամարտիկների շիրիմներին: