ՀԿ-ի միջնորդությամբ Մալիշկա գյուղի N2 դպրոցում դասարանի անվանկոչություն
ՀԿ-ի անդամները գյուղի հասարակության, դպրոցի ուսուցչական կազմի հետ այցելեցին գյուղի ազատամարտում զոհված Ազատամարտիկների շիրիմներին, որը ուղեկցվեց ծաղկեդրումով և խնկարկությամբ: Հնչեցին ելույթներ բոլոր զոհվածների հիշատակին: Այնուհետև դպրոցում ծափողջյունների ներքո պատմության դասարանը անվանակոչվեց Գագիկ Ռազմիկի Սարգսյանի անվամբ, ինչը ամրագրվեց դասարանի մուտքումի հուշատախտակով: Դպրոցի տնօրինությունը կազմակերպել էր հուշ-ցերեկույթ նվիրված Հորադիզում հերոսաբար զոհված Գագիկ Սարգսյանի հիշատակին: Դպրոցի լեփ-լեցուն դահլիճում բոլոր ներկաները հուզված էին: Գագիկի դասվարը, դասընկերները և մարտական ընկերնները պատմեցին հուշեր Գագիկի մանկությունից և հասուն տարիքում մարդկային շատ արժանիքների մասին: “ՍԱՏԱՐ”Հաշմանդամների ՀԿ նախագահ` Հունան Հունանյանը ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի անունից Հայոց բանակի 20-ամյակի , Անկախության 21-ամյակի կապակցությամբ <<ՀՀ զինված ուժեր 20 տարի>> հոբելյանական մեդալով պարգեվատրեց Ազատամարտի մասնակիցներ` Ռազմիկ Ժիրայրի Ստեփանյանին, Նորիկ Գարեգինի Մնացականյանին, Գագիկ Բաբկենի Սարգսյանին: Տրվեց նաև “ՍԱՏԱՐ”Հաշմանդամների ՀԿ-ի շնորհակալագրեր: Դպրոցից դուրս գալիս բոլոր մասնակիցները թարմ ծաղիկներ դրեցին դպրոցի բակում տեղադրված Գագիկ Սարգսյանի անվան հուշաքարին, այնուհետև Մալիշկա գյուղից մի խումբ`Գագիկի համագյուղացիները, դասընկերները, մարտական ընկերները և Գագիկի հայրը գնացին Արփա գետի ափ` ՀԿ-ի կողմից կազմակերպաված հիշատակի ճաշկերույթին: