Ամանորյա տրամադրություն «Սատար»-ում

 Այսօր «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ում տոնախմբություն էր: Կազմակերպության անդամներն ու շահառուներն իրենց ընտանիքների հետ եկել էին ՀԿ-ի կենտրոնական գրասենյակ, մասնակցելու Ամանորյա միջոցառմանը: Նրանց դիմավորեց կազմակերպության նախագահ Հ. Հունանյանը, մաղթելով բոլորի ընտանիքներին առողջություն, երջանկություն, սեր և ամուր կամք, ինչպես նաև ցանկացավ 2018-ի հաջողությունները կրկնապատկել 2019-ում: Նա նաև շնորհակալություն հայտնեց արտասահմանում բնակվող հայ բարերարներ Ջուլիետտա Զախարյանին, Լիլիա Շաքարյանին և Թագուհի Օհանյանին, միջոցառման մասնակիցների ամանորյա նվերների համար, իսկ Պաշտպանության նախարարությանը՝ վիրավոր տղաների երեխաներին թվով 55 հատ  ամանորյա միջոցառման տոմսեր և նվեր-փաթեթի կտրոններ տրամադրելու համար: Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև կազմակերպության գործադիր տնօրեն Գ. Դանիելյանը, մաղթելով բոլորին ուրախ Ամանոր, իսկ ներկա գտնվող մեծահասակներին էլ խորհուրդ տվեց այսօր մանկանալ և լիարժեք մասնակցել տոնին:

IMG 20181228 114321 Տոնախմբության ընթացքում երեխաներին ուրախացնելու համար, խաղավարը կազմակերպեց բազմաթիվ խաղեր, հանձնեց մրցանակներ ամենաակտիվ և տաղանդավոր փոքրիկներին, իսկ Ձմեռ Պապը՝ իր թոռնուհի Ձյունանուշի հետ, փոքրիկներին և նրանց ընտանիքներին հանձնեց նվերները: Միջոցառմանը ներկա էին նաև «Բարի Սամարացի» ընկերության ներկայացուցիչները, որոնք բարեմաղթանքներ հղեցին ներկաներինIMG 20181228 124711: «Բարի Սամարացի» ընկերությունը անմասն չէր մնացել օրվա  հյուրասիրության կազմակերպումից, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում ընկերության ղեկավար անձնակազմին: Հյուրասիրությունից հետո տոնը շարունակվեց երգ ու պարով, փոխադարձ շնորհավորանքներով ու ջերմ մաղթանքներով: 

 

 

 

 

  • 5579010120470750087525416571109541209964544n
  • 5588789020470310887569338274767877479858176n
  • 5594913820470310387569388191713882968948736n
  • 5595779920470310520902701499781835071160320n
  • 5615781220470749154192176296339639808557056n
  • 5627400720470309654236125387934540373164032n
  • 5635662720470309820902773029728617031532544n

Տպել