«Հայրենիքի Պաշտպան»


       IMG 5590Եվրասիա միջազգային համալսարանում 2017թ-ի ապրիլի 03-ին կազմակերպվել էր «Հայրենիքի Պաշտպան» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված «2016թ-ի Ապրիլյան քառօրյա պատերազմ»-ի հերոսներին: Միջոցառմանը ներկա էին, «Հայրենիքի, Պաշտպան» ԲՀ-ի տնօրեն Հ. Հունանյանը, «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ի գործադիր տնօրեն Գ. Դանիելյանը,  Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի կարսատները,դասախոսական կազմի ներկայացուցիչները,  ապրիլյան դեպքերի մասնակիցները, նրանց ծնողները, հայոց բանակում ծառայություն անցնող զինվորների ծնողները և հյուրեր:

   Միջոցառման  սկզբում ներկաները ոտնկայս  մեկ րոպե լռությամբ հարգեցին
«Ապրիլյան քառօրյա պատերազմ»-ում զոհվածների հիշատակը:       ՈՒսանողները  ներկայացրեցին ապրիլյան դեպքերի տարեգրությունը, հանդես եկան ասմունքով, երգով, պարով և բեմադրությամբ:   

 IMG 5532Տեսազանգի միջոցով կապ հաստատվեց սահմանամերձ Խաչիկ գյուղի  ՀՀ ՊՆ N զորամաս մարտական հենակետ, որտեղից մարտական ծառայությունն անցկացնող զինվորներնն  ողջյունեցին ներկաններին և հորդորեցին երիտասարդներին ոչ մի դեպքում չխուսափել ծառայությունից:
     Ողջույնի խոսքով, հայրենասիրական ելույթով հանդես եկան «Հայրենիքի Պաշտպան»  ԲՀ-ի տնօրեն՝  Հ. Հունանյանը  և  «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ի գործադիր տնօրեն Գագիկ Դանիելյանը,այնուհետև «Հայրենիքի Պաշտպան»  Բարեգործական
 Հիմնադրամ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արցախյան 
Ազատամարտի և սահմանների պաշտպանական մարտերի ժամանակ վիրավորված՝ Մելիք Ռաֆիկի Քերոբյանը, և
 «2016թ-ի Ապրիլյան Քառօրյա պատերազմ»-ի ընթացքում վիրավորում ստացած  Հայկ Բենիամինի Սեխլիյանը, Հովհանես Էդուարդի Պողոսյանը պարգևատրվեցին «Հայրենիքի պաշտպան» առաջին աստիճանի մեդալով: Քառօրյա դեպքերին մասնակցելու համար «Հայրենիքի պաշտպան» երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեցի՝  ԲՈՒՀ- ի ուսանողներ՝ Սամվել Ջանիբեկի  Ասատրյանը,  Սարգիս Փաշիկի Պետրոսյանը  և Սարգիս Ռաֆայելի Ոսկանյանը:
Համալսարանի տնօրինության  ներկայացմամբ՝ հայրենիքի պաշտպանության գործում ունեցած  ավանդի համար  «Հայրենիքի Պաշտպան» ԲՀ-ի պատվոգրերով պարգևատրվեցին
 ուսանողները, ովքեր կամավոր մեկնել էին սահման ապրիլյան դեպքերի ժամանակ:

Շնորհակալական խոսք ասաց Եվրասիա միջազգային համալսարանի պրոռեկտոր՝  Իրինա Բաբայանը, նշելով, որ  կարևորում է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը:

Հաջորդիվ խումբը այցելեց  «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի և երախտագիտության տուրք մատուցելու հակառակորդի կողմից  ապրիլյան ռազմական ագրեսիայի ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսների և Արցախյան ազատամարտում Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: 

    Միջոռացումը  նախաձեռնել և  կազմակերպել էր  «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ի կամավոր, Եվրասիա միջազգային համալսարանի առաջին կուրսի ուսանողուհի՝ Նոնա Ադունցը:

  • 176910301350577821689673757637534n
  • 1779254913505779450229941104294847n
  • 1780693913505763083564911200744133n
  • IMG5389
  • IMG5395
  • IMG5450
  • IMG5486
  • IMG5497
  • IMG5519
  • IMG5526
  • IMG5548
  • IMG5551
  • IMG5558
  • IMG5575
  • IMG5596

Տպել