Մարզական միջոցառում` նվիրված ՀՈՒԱ իրավունքների պաշտպանության միջազգային օրվան

ԶՍՊՎԴեկտեմբերի 3-ին` Հաշամանդամդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անցկացվել է մարզական մրցաշար, որին մասնակցել  են 50 զինհաշմանդամություն ունեցող անձիք ՀՀ մարզերից: Մրցաշարի նպատակն էր սպորտի միջոցով հավասար հնարավորությունների ստեղծման և հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման խթանում:
Մասնակիցները մասնակցել են սեղանի թենիսշաշկիշախմատ և բասկետբոլ
մարզաձևերումՀաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են ՀՀ ՊՆ պատվոգրե-րով և դրամական մրցանակներով,իսկ անվասայլակով բասկետբոլ մարզաձևում թիմային
հաշվարկով  1-ին տեղը զբաղեցրած  «Սատար»  ՀԿ-ի  «Արծիվ» թիմը` գավաթով:
Ելույթ ունեցան՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ ԱրաՆազարյանը և ՊՆ զինծառայողների 
սոցիալական պաշտպանության վարչության պետգնդապետ Սերժ Առուշանյանն ընդգծեցինոր Արցախյան ազատամարտի տարիներին և զինծառայության
ընթացքում տարբեր պատճառներով հաշմանդամություն ստացած զինծառայողների
սոցիալական ապահովման խնդիրները մշտապես զինված ուժերի ղեկավարության ուշադրության կենտրոնում են:
  շախմատՈղջունելով ներկաններին,  «Սատար» Հաշմանդամների  ՀԿ նախագահ`Հ. Հունանյանըբարձր գնահատեց Պարոն Ս. Առուշանյանի ղեկավարած ժամանակահատվածում կատարված դրական փոփոխությունները, հայտնեց պատրաստակամություն շարունակելու համագործակցությունը Պաշտպանության Նախարարության հետ:
Մրցաշարի ավարտին հաղթական և ուրախ տրամադրությամբ մասնակիցները հուրընկալվեցին հարազատ դարձած «Սատար» ՀԿ-ի գրասենյակում, որտեղ «Սատար» ՀԿ-ի և «Բարի Սամարացի» Ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվել էր հյուրասիրություն: Միջոցառումը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով մարտական ընկերների հիշատակը: «Սատար»  Հաշմանդամների ՀԿ նախագահՀունանյանը և գործադիր տնօրեն՝ Գ. Դանիելյանը ներկաներին համառոտ ներկայացրեցին 2016թ-ի ընթացքում կազմակերպության կատարած աշխատանքները, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում:  թենիս
Կյանքում միշտ անհրաժեշտ է պայքարել և շարժվել առաջՄասնակիցներից յուրաքանչյուրի անցած ճանապարհը ասվածի փաստացի ապացույցն էորը կարող է դրական օրինակ ծառայել բոլորիս համար:
    Մրցույթը կազմակերպվել և անցկացվել է «Սատար»  ՀԿ-ի և ՀՀ  ՊՆ կողմից:            Շնորհակալություն ենք հայտնում բոլորին ակտիվ մասնակցության և  միջոցառմանն աջակցելու համար:

 

  • 13373
  • 1532049510307573870462881564180023n
  • DSC03977
  • DSC03968
  • DSC03985
  • 153887561051107395015979113834871o
  • DSC03996
  • 153569301030757943712899861005058n
  • DSC03957
  • 15319430561727274032816784316764n
  • 1535591210511088483491671734330709n
  • 1538882310511073983493122129154613o

 

Տպել