Շնորհավո՛ր, տոնդ Հայրենի՛ք:

Հայի ուժը միասնականության մեջ է», անկախության ձեռքբերումը՝ մեծ հաղթանակ և պատասխանատվություն է յուրաքանչյուրիս համար: 
«Սատար» ՀԿ-ի անդամները գրասենյակում մեկմեկու շնորհավորելուց, հետաքրքիր պատմություններ վերհիշելուց հետո ուղևորվեցին դեպի «Եռաբլուր» Պանթեոն: 
Արցախյան Ազատամարտում զոհված մարտական ընկերների հիշատակին ծաղկեդրումից հետո, «Սատար» Հայրենիքի Պաշտպան Բարեգործական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արցախյան Ազատամարտի և սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորված՝ Սմբատ Ազատի Գևորգյանը, Ենոք Սամվելի Հակոբյանը, Գևորգ Արշակի Մկրտչյան և Էրիկ Սերգեյի Սարգսյանը պարգևագրվեցին «Հայրենիքի պաշտպան» առաջին աստիճանի մեդալով: 
«2016թ-ի Ապրիլյան Քառօրյան պատերազմ»- ի ընթացքում վիրավորված շարքային զինծառայող՝ Դանիել Գագիկի Դավթյանը , նույնպես պարգևատրվեց «Հայրենիքի Պաշտպան» առաջին աստիճանի մեդալով: 
     Օրվա ավարտին Հ. Հունանյանը և Գ.Դանիելյանը կատարեցին տուն այցելություն և Պողոս Ավետիքի Հարությունյանին պարգևատրեցին «Հայրենիքի Պաշտպան» երկրորդ աստիճանի մեդալով: 
Նմանատիպ հաղթանակներ շատ ենք ունեցել և դեռ ունենալու ենք պատմության էջերում։ Բարձր գիտակցությամբ հպարտանանք ու պահպանենք այն մեր գալիք սերունդների համար: 
Շնորհավո՛ր, տոնդ Հայրենի՛ք: Շնորհավո՛ր, տոնդ ազատ անկախ Հայաստան, տոնդ շնորհավո՛ր, սիրելի՛ հայրենակից:
ԿԵՑՑԵ ՛ ՀԱՅԱՍՏԱՆԸ....

 

144463635322730103115761967850990o
143932795322745469780891272447224o
14393360532274740311403596411239o
1439344253227300031157781562420o
14393443532273210311556698028625o
143938971153711261376331941666236o
144079585322729869782451128977886o
144080225322729369782501001568963o
144080755322732469782192038750903o
14408344532273193644891291222816o

Տպել