ՈՒխտագնացություն դեպի Արցախ

«Սատար» Հաշմանդամների ՀԿ շուրջ 20 անդամներ և կամավորներ մեկնեցին ԼՂՀ՝ Ասկերանի շրջանում տեղակայված սահմանամերձ N զորամաս Պաշտպանության Նախարարության հովանավորությամբ: Այցելության նպատակն էր զինվորների հետ տոնել Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ ամյակը: 

p3Կազմակերպության նախագահ Հ. Հունանյանը զորամասումերում զինվորներին շնորհավորեց Հանրապետության Անկախության 25-րդ ամյակի առիթով, հանդես եկավ հայրենասիրական ելույթով: Հրամկազմի առաջարկությամբ առավել աչքի ընկած զինծառայողները ՝հայրենիքի սահմաններն անսասան պահելու համար պարգևատրվեցին ՀԿ պատվոգրերով և Գարեգին Նժդեհի մասին պատմող գրքերով: «Սատար» Հայրենիքի Պաշտպան Հիմնադրամի հոգաբարձուների խորհդի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում անկախության 25 տարիների ընթացքում մարտական գործողությունների մասնակցած, վիրավորված զինծառայողներ պարգևատրվեցին «Հայրենիքի պաշտպան» առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի մեդալներով:  Բազմաբնույթ էր ուխտագնացությունը. մասնակիցները այցելեցին «2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմ»-ի ժամանակ զոհված Ծղուկ գյուղի բնակիչ` Արմեն Արեգի Հովհաննիսյանի տուն և հետմահու ծնողներին հանձնեցին «Հայրենիքի պաշտպան» երկրորդ աստիճանի մեդալը: 


p5Հաշմանդամություն ունեցող ազատամարտիկները Գորիսի, Ստեփանակերտի N զորամասերում զինծառայողների հետ մտերմիկ և անկաշկանդ մթնոլորտի շնորհիվ կարողացան ոգևորել և խրախուսել, իրենց փորձը փոխանցել ներկայիս սահմանպահներին: 

ՀԿ-ն ինչպես միշտ դատարկաձեռն չէր. Ստեփանակերտի Կենտրոնական հոսպիտալի տնօրինությունը ստացավ առաջին բուժօգնության և հենաշարժողական պարագաներ: 
Փոքր խմբով ազատամարտիկները այցելեցին Ասկերանի տարածքի սահմանապահ դիրքեր և հենց ծառայությունն իրականցնելու ընթացքում հանձնեցին պատվոգրեր ինչպես նաև ամերիկաբնակ բարերար Հարութ Հախվերդյանի կողմից նվիրաբերած զինվորական պաշտպանիչ ծնկակալներ և արմնկակալներ, ռադիոհաղորդակցման սարքեր: 
p7Մասնակիցները եղան Ստեփանակերտի «Անհայտ կորած ազատամարտիկների» և «Արցախյան ազատամարտի ժամանակ զոհվածների», Քաշաթաղի հուշաթանգարաններում:
Քաշաթաղի, Ստեփանակերտի Ազատամարտի ժամանակ զոհվածների հուշահամալիրներում կատարեցին ծաղկեդրումներ: Տաթևի վանքում և Շուշիի եկեղեցում վառվեցին մոմեր ի փառ հայրենիքի պաշտպանների:
Եռօրյա ուխտագնացությունից հետո խումբը վերադարձավ Երևան:
Միջոցառումը կայացավ Պաշտպանության Նախարաության  աջակցության և hամագործակցության շնորհիվ:

20160927164215
20160927144440
20160927182451
20160927211606
20160928101503
20160928130428
20160928132756
20160928132904
20160928133946
20160928221711

 

Տպել