Սպորտային հանդիպում Քաջարանում
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի մարզահամալիրում՝ <<Ողջի>> ՀԿ-ի կողմից և <<Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ>>-ի հովանավորությամբ, հունվարի 21-22-ը անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի հանրապետական առաջնություն: Այն անցկացվեց երեք խմբերով՝ տղաների, աղջիկների և անվասալյակից օգտվող անձանց միջև: Առաջնությանը մասնակցում էին հաշմանդամություն ունեցող 22 մարզիկներ՝ վեց մարզերի 8 քաղաքներից: Առաջնությանը մասնակցում էին նաև <<Սատար>> ՀԿ-ի մարզիկները: Անվասայլակներով մրցաշարի արդյունքում 1-ին տեղ զբաղեցրեց մեր կազմակերպության նախագահ՝ Հ. Հունանյանը, 2-րդ տեղում է կազմակերպության մարզիկ՝ Ս. Ներսիսյանը, 3-րդ տեղը զբաղեցրեց Ա. Գալստյանը: Տղաների մրցաշարում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրեցին համապատասխանաբար՝ Ա. Մկրտչյանը, Տ. Պետրոսյանը և Հ. Ավետիսյանը: Աղջիկների խմբում առաջատար դարձավ Ս. ՄԻրաքյանը, ապա Ա. Հարությունյանը և Ք.Աղանյանը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Ֆեդերացիայի դիպլոմներով, մեդալներով և դրամական պարգևներով: Կապանի քաղաքապետի տեղակալ Ռուդոլֆ Սարգսյանը քաղաքապետի անունից հուշանվերներ հանձնեց մրցանակային տեղեր գրավածներին: Բոլոր մասնակիցներին նվերներ հանձնվեց նաև Քաջարանի քաղաքապետարանի կողմից: