2015թ-ի հաշվետու ժողով
Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ <<Սատար>> Հաշմանդամների ՀԿ-ի 2015թ-ի ընթացքում կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի հաշվետու ժողովը: Հանդիպմանը ներկա էին կազմակերպության անդամները, գործընկերները և հյուրեր:Անցնող տարին ամփոփելուց հետո հակիրճ ներկայացվեց 2016թ-ի պլանավորված ծրագերն ու աշխատանքները:
Կազմակերպության գործունեությունը առավել արդյունավետ կազմակերպելու և ընդլայնելու նպատակով ՀԿ-ի խորհրդի կազմը համալրվեց 3 նոր անդամով:
Հաջորդիվ տեղի ունեցավ ՀԿ-ի Նախագահի ընտրություն, մանդատավոր անդամների քվեարկության արդյունքում միաձայն վերընտրվեց Հ. Հունանյանը: Բարձր գնահատելով կազմակերպության յուրաքանչյուր անդամի և գործընկերոջ կատարված աշխատանքները` ՀԿ-ի խորհրդի որոշմամբ պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնվեցին`
Սամվել Փափազյանին և Արամ Փահլավունուն` հայրենիքին մատուցած ծառայությունների համար:Արկադի Անդրեասյանին և Վասակ Սարգսյանին` հայրենիքին անձնվեր ծառայելու համար:
Շնորհակալագիր `
Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի.վարչության պետ` Արթուր Կեսոյանին` 2015թ-ի ընթացքում ՀՈՒԱ հիմնահարցերի լուծման գործում ունեցած ավանդի համար:
Մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ` Եղիշե Դավթյանին` 2015թ-ի ընթացքում հաշմանդամային սպորտում ունեցած ավանդի համար:
Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս `Սուսաննա Հովեյանին` 28.11.2015թ-ի ուխտագնացությունը Դեպի Արա լեռ, Ծաղկեվանք պատշաճ կազմակերպելու համար:
Գևորգ Լալայանին` ցանցային տեղեկատվական ոլորտում կազմակերպությանը շարունական աջակցություն ցուցաբերելու համար:
<<Բարի Սամարացի>> ընկերությանը՝ Ամանորի կապակցությամբ կազմակերպությանը աջակցելու համար:
ՀԿ-ն որակավորվեց որպես հաշմանդամության հիմնահարցերի ոլորտում գործող լավագույն կազմակերպությունններից մեկը իր ելույթում մեջբերեց ՊՆ ԶՍՊՎ Ս. Առուշանյանը:
Ա. Կեսոյանը նշեց, որ <<Սատար>> ՀԿ-ի հետ համագործակցություն սկսվել է տարիներ առաջ, բայց առավել ողջունելի է, որ կազմակերպությունը 2 տարի մասնակցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարաության կողմից հայտարարված մրցույթներին և հաղթելով մի շարք ընթացակարգերում հավուր պատշաճի կատարում է իր պարտականություններն ի շահ հաշմանդամություն ունեցող անձանց:
Հ. Հունանյանը շնորհակալություն հայտնեց վսհատության, իրականացված բազմաբնույթ աշխատանքները կարևորելու և ըստ արժանվույն գնահատելու համար:
Հանդիպումը եզրափակվեց << Սատար>> ՀԿ-ի Արթիկի և Եղեգնաձորի մասնաճյուղերի սաների և կամավորների Ամանորյա ելույթներով,փոխադարձ շնորհավորքներով ու մաղթանքներով: