Ծաղկի տոնը Սյունիքի մարզում

Հունիսի 5-ին Սիսիան քաղաքը մարդաշատ էր: Ավանդական դարձած Ծաղկի տոնն այս անգամ նշվեց հենց այստեղ: Տոնը նախաձեռնել էր սահմանափակ կարողություններով մարդկանց «Խարիսխ» հասարակական կազմակերպությունը: Հանրապետության 5 մարզերից և ԼՂՀ-ից հաշմանդամություն ունեցող մարդիկ Սիսիան էին եկել ներկայացնելու իրենց ձեռքի աշխատանքները, համայնքին բնորոշ կերակրատեսակներն ու առանձնահատկությունները: Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանի բարձր հովանու ներքո Վայոց Ձորի մարզը ներկայացնողների թվում էին նաև ՛՛ՍԱՏԱՐ՛՛ Հաշմանդամների Հասարակական կազմակերպության Վայոց Ձորի մասնաճյուղի ներկայացուցիչները: Ներկայացված տաղավարներում ակտիվ էին հատկապես այս մարզի ներկայացուցիչները: Նարինե Մովսիսյանը ներկայացել էր ձեռագործ զարդեր և կախազարդեր, որոնք մեծ հավանության արժանացան Caxհատկապես երիտասարդ աղջիկների կողմից: Ուշադրության կենտրոնում էին Անահիտ Դովլաթյանի հայկական տարազով տիկնիկներն ու հայկական ավանդական կարպետները: Իսկ հին հայկական ավանդական զարդանախշերն իր ասեղնագործ աշխատանքներում էր Սոնյա Մաթևոսյանը: Քաղցրի սիրահարներն անպայման ուզում էին փորձել Աշխեն Մարգարյանի պատրաստած ավանդական հայկական գաթան և փախլավան: Բոլոր ներկաներին Վայոց Ձորի Մալիշկա գյուղում արտադրվող բնական հյութերով հյուրասիրեց Սարգսյաններ ՍՊԸ-ն: 

Ուշագրավ և շատ հուզիչ էր Կապանը ներկայացնող <<Սասունցի Դավիթ>> մանկական տիկնիկային թատրոնի ,,Սասնա ծռեր՛՛ ներկայացումը, որն ամբողջությամբ ներկայացրեցին տարբեր խմբի հաշմանդամություն ունեցող երիտասարդներ: Առաջադրված բոլոր անվանակարգերում հաղթող ճանաչվեց Վայոց Ձորի մարզը:
Ակտիվ մասնակցության համար դիպլոմ շնորվեց քաղաքապետ Դավիթ Հարությունյանին,՛՛ՍԱՏԱՐ՛՛ ՀԿ-ի Վայոց Ձորի մասնաճյուղի համակարգող Աշխեն Մարգարյանին, Նարինե Մովիսյանին: Մարզի ներկայացուցիչները իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին քաղաքապետ Հարությունյանին, միջոցառման բոլոր կազմակերպիչներին, հատկապես տիկին Ս. Իսագուլյանին և ցանկություն հայտնեցին , որ այս գեղեցիկ տոնը լինի շարունական և մյուս տարի նշվի Վայոց Ձորի մարզում:

113900117204633547470531732289423261515248n
-4

 

 

Տպել