Հայաստանի առաջին հանրապետության տոնը՝ սահմանամերձ զորամասում.

քելբաջարՀամագործակցելով ՀՀ Պաշտպանության նախարարության հետ՝ մայիսի 28-29  ՛՛ՍԱՏԱՐ՛՛ Հաշմանդամների ՀԿ շուրջ 27 անդամներ և կամավորներ մեկնեցին ԼՂՀ՝ Քարվաճառում տեղակայված սահմանամերձ զորամաս: Այցելության նպատակն էր զինվորների հետ տոնել Հայաստանի առաջին հանրապետության օրը: Կազմակերպության նախագահ Հ. Հունանյանը զորամասում զինվորներին շնորհավորեց մայիսյան եռատոնի կապակցությամբ, հանդես եկավ հայրենասիրական ելույթով: ՛՛ՍԱՏԱՐ՛՛ ՀԿ-ի միջնորդությամբ, ՀՀ ՊՆ Նախարար Ս. Օհանյանի հրամանով հանդիսավոր կերպով պարգևատրվեցին  ՛՛ՍԱՏԱՐ՛՛ ՀԿ անդամներ Կարեն Հարությունյանը՝ ՛՛Ծովակալ Իսակով՛՛ մեդալով և Կարեն Խսչատրյանը՝ ՛՛Վազգեն Սարգսյան՛՛ մեդալով: ՛՛ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ՛՛ մեդալներով պարգևատրվեցին զորամասի հրամանատար Գնդապետ՝ Արտակ Մախսուդյանը և հրամանատարի տեղակալ Գնդապետ՝ Հրանտ Դանիելյանը: ՛՛ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ՛՛ մեդալով պարգևատրվեց նաև Կազմակերպության անդամ Արսեն Քարամյանը: Մայիսյան եռատոնի կապակցությամբ ՀԿ պատվոգրերով պարգևատվեցին ազատամարտիկ  Սամվել Մինասյանը և ծառայության ընթացքում սահմանների պաշտպանության ժամանակ իրենց լավագույնս դրսևորած  զորամասի 42 զինվոր:

արև զինԶինվորները և հրամկազմը ջերմությամբ և ոգևորությամբ ընդունեցին Կազմակերպության անդամներին: Զորամասի և Կազմակերպության տաղանդաշատ տղաները հայրենասիրական երգեր նվագեցին ու երգեցին, բոլորը միասին պարեցին հայկական քոչարին: Կարճ ժամանակահատվածում բոլորն ընկերացան, կիսվեցին տպավորություններով, ծանոթացան զինվորների առօրյաին, սննդակարգին, ժամանցի եղանակներին: ՛՛ՍԱՏԱՐ՛՛ ՀԿ-ն զորամասի գրադարանին նվիրեց տարբեր ժանրի 200-ից ավելի գրքեր, Կազմակերպության անդամներից Աշխեն Մարգարյանը սահմանին կանգնած զինվորներին  ուղարկեց մոտ 400 կտոր իր ձեռքով պատրաստած խմորեղեն: Մայիսի 29-ին Կազմակերպության անդամները  այցելեցին Քարվաճառի քաղաքապետարան և  Գետաշեն գյուղ: սոցիալապես անապահով ընտանիքներին  ցուցաբերեցին փոքրիկ աջակցություն՝ հագուստի տեսքով:

 Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Պաշտպանության նախարարությանը, ի դեմս նախարար Ս. Օհանյանի , որ ունենք հզոր և մարտունակ բանակ:

11123974186115427744392185058370n
112006147142384087028815637157498387821837n
1125903810203016037120983190282071n
11267159102030160362009601317018142n
11119810102030160356009451416708666n
1130421918611532441106911702724598n
112094917142381653695722198618548702586135n---
1125640818611552741104881359183819n

Տպել