Հայաստանի առաջին հանրապետության տոնը՝ սահմանամերձ զորամասում.
Համագործակցելով ՀՀ Պաշտպանության նախարարության հետ՝ մայիսի 28-29 ՛՛ՍԱՏԱՐ՛՛ Հաշմանդամների ՀԿ շուրջ 27 անդամներ և կամավորներ մեկնեցին ԼՂՀ՝ Քարվաճառում տեղակայված սահմանամերձ զորամաս: Այցելության նպատակն էր զինվորների հետ տոնել Հայաստանի առաջին հանրապետության օրը: Կազմակերպության նախագահ Հ. Հունանյանը զորամասում զինվորներին շնորհավորեց մայիսյան եռատոնի կապակցությամբ, հանդես եկավ հայրենասիրական ելույթով: ՛՛ՍԱՏԱՐ՛՛ ՀԿ-ի միջնորդությամբ, ՀՀ ՊՆ Նախարար Ս. Օհանյանի հրամանով հանդիսավոր կերպով պարգևատրվեցին ՛՛ՍԱՏԱՐ՛՛ ՀԿ անդամներ Կարեն Հարությունյանը՝ ՛՛Ծովակալ Իսակով՛՛ մեդալով և Կարեն Խսչատրյանը՝ ՛՛Վազգեն Սարգսյան՛՛ մեդալով: ՛՛ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ՛՛ մեդալներով պարգևատրվեցին զորամասի հրամանատար Գնդապետ՝ Արտակ Մախսուդյանը և հրամանատարի տեղակալ Գնդապետ՝ Հրանտ Դանիելյանը: ՛՛ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ՛՛ մեդալով պարգևատրվեց նաև Կազմակերպության անդամ Արսեն Քարամյանը: Մայիսյան եռատոնի կապակցությամբ ՀԿ պատվոգրերով պարգևատվեցին ազատամարտիկ Սամվել Մինասյանը և ծառայության ընթացքում սահմանների պաշտպանության ժամանակ իրենց լավագույնս դրսևորած զորամասի 42 զինվոր:
Զինվորները և հրամկազմը ջերմությամբ և ոգևորությամբ ընդունեցին Կազմակերպության անդամներին: Զորամասի և Կազմակերպության տաղանդաշատ տղաները հայրենասիրական երգեր նվագեցին ու երգեցին, բոլորը միասին պարեցին հայկական քոչարին: Կարճ ժամանակահատվածում բոլորն ընկերացան, կիսվեցին տպավորություններով, ծանոթացան զինվորների առօրյաին, սննդակարգին, ժամանցի եղանակներին: ՛՛ՍԱՏԱՐ՛՛ ՀԿ-ն զորամասի գրադարանին նվիրեց տարբեր ժանրի 200-ից ավելի գրքեր, Կազմակերպության անդամներից Աշխեն Մարգարյանը սահմանին կանգնած զինվորներին ուղարկեց մոտ 400 կտոր իր ձեռքով պատրաստած խմորեղեն: Մայիսի 29-ին Կազմակերպության անդամները այցելեցին Քարվաճառի քաղաքապետարան և Գետաշեն գյուղ: սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերեցին փոքրիկ աջակցություն՝ հագուստի տեսքով:
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Պաշտպանության նախարարությանը, ի դեմս նախարար Ս. Օհանյանի , որ ունենք հզոր և մարտունակ բանակ: