• 1289166348.5931
    "ՍԱՏԱՐ" Հաշմանդամների
    Հասարակական Կազմակերպություն
28 Հնվ2015

23 տարի առաջ հունվարի 28-ին ՀՀ կառավարությունը պատմական որոշում կայացրեց

10928191 652829954843727 6798620032985920208 nԱյսօր, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հպարտությամբ և ակնածանքով է խոսում Հայոց բանակի և ՀՀ զինված ուժերի մասին: 29 տարի առաջ, 1992 թ. հունվարի 28-ին ՀՀ Կառավարությունը պատմական որոշում կայացրեց ՀՀ Պաշտպանության Նախարարություն ստեղծելու մասին` ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը: Այդ օվանից բացվեց Հայոց պատմության նոր մի էջ, այդ օրվանից ստեղծվեց բանակ, որն անցնելու էր ծանր կորուստների և փառավոր հաղթանակների ուղի` դառնալով մեր երկրի ու ազգի անվտանգության երաշխիքը:

2015թ. Հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 23-րդ ամյակի կապակցությամբ, <<Սատար>> ՀԿ-ի կենտրոնական գրասենյակից, կազմակերպության թվով տասնհինգ անդամ մեկնեցին  Վայոց Ձորի մարզ: Նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Վայքի տարածաշրջանում տեղակայված N զորամասի հրամկազմը և ժամկետային զինծառայողները դիմավորեցին <<Սատար>> Հաշմանդամների ՀԿ-ի անդամներին: Կազմակերպվել էր համատեղ միջոցառում ՀՀ զինված ուժերի կազմավորման 23-րդ ամյակի կապակցությամբ: Միջոցառման ընթացքում զինվորների համար հայրենասիրական ելույթ ունեցավ ՀԿ-ի նախագահ Հ. Հունանյանը:  <<Սատար>> ՀԿ-ի միջնորդությամբ Պաշպանության նախարարության կողմից տրամադրվել էին գերատեսչական մեդալներ: Միջոցառման ընթացքում գերատեսչական պարգևները հանձնվեցին մարտական ուղի անցած զինվորներին և սպաներին: Ծառայության ընթացքում առավել աչքի ընկած հրամանատարները և զինվորները պարգևատրվեցին <<Սատար>> ՀԿ-ի պատվոգրերով: Հրամանատարների ղեկավարությամբ <<Սատար>>-ի թիմը հարակից սահմանամերձ հենակետեր, սահմանը պահպանող զինվորների համար փոքրիկ հյուրասիրություն կազմակերպելու համար: Զինվորներին առանձնապես դուր եկավ Եղեգնաձորից <<Սատար>> ՀԿ-ի անդամ տիկին Աշխենի մայրական ձեռքով պատրաստած տորթը և քաղցրավենիքները: 

101693906528300348437196030623451679431638n
16195166528300548437177946972065524622926n
104871876528300515103844863609473274805703n
109152266528299948437234675246879765265742n
109209286528294748437751538017758445569609n
109683836528296281770933665815763420136040n
109225546528299981770566103591306325775240n

 Եղեգնաձորից <<Հայկ և Ռազմիկ>> ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆիկ Կարապետյանը զինվորներին էր ուղարկել հյութեր, իսկ Վերնաշենի գյուղապետ` Միքայել Բաղդասարյանը, ուղարկել էր ամբողջական ուլի միս: Մինչ այդ <<Սատար>> ՀԿ-ի նախագահը և խորհրդի անդամները հետաքրքրվելով զինվորների սննդի որակից համտեսել էին զինվորական ճաշարանի կերակրատեսակները և բավականություն ստացել զինվորներին տրվող կերակրի համից և բազմազանությունից: Նախօրոք մշակված ծրագրի համաձայն <<Սատար>> ՀԿ-ի ղեկավարությունը հաշվի առնելով կազմակերպության անդամ՝ Դավիթ Գրիգորյանի առողջական ծանր վիճակը, կատարեցին այցելություն նրա բնակարան, շնորհավորեցին և Պաշպանության նախարարի անունից հանձնեցին <<Դրաստամարտ Կանայան>> գերատեսչական մեդալ: Կազմակերպության անդամները այցելեցին նաև Բարձրունու հենակետեր, որտեղ նույնպես հանդիպեցին մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին, սպաներին:


 

ՏպելՈւղարկել էլ. փոստով

Tweet
  • Հայերեն
  • Русский
  • English (UK)
Գլխավոր էջ
Մեր մասին
Աշխատակազմ
Մասնաճյուղեր
Արթիկ
Եղեգնաձոր
Միջոցառումներ
Համագործակցություն
Աջակիցներ
2015
2014
2012-2013
Փնտրում ենք բարերարներ
Հաշմանդամային սպորտ
Նորություններ
Հետադարձ կապ
Պատկերասրահ
Տեսասրահ
Բանկային ռեկվիզիտներ
Հաշվետվություններ

Նոր հոդվածներ

Արենի համայնքի պատանիները «Սատար» զինավանում

Արենի համայնքի պատանիները համակարգչային խաղերի փոխարեն նախընտրում են մարզվել «Սատար» զինավանում։ Այսպիսի երիտասարդները հույս են ներշնչում, որ մեր ապագան հուսալի ձեռքերում է լինելու:      
Read more...

Մարտական պատրաստվածության պարապմունքներ

19.03.2022թ.-ին «Սատար» Զինավանում հյուրընկալեցինք «Արշակունի» Ռազմամարզական ՀԿ նախագահ՝ Արտավազդ Վարդանյանին և Զառիթափ, Արտավան գյուղերի սաներին:      
Read more...

Ամանորի նախաշեմին զինվորների հետ

«Սատար» Հաշմանդամների ՀԿ-ը նախագահ՝ Հունան Հունանյանը ավանդույթի համաձայն տարեմուտի նախաշեմին օրը անցկացրեց սահմանին կանգնած զինվորներին հետ: «Հայրենիքի Պաշտպան» հիմնադրամի պատվոգրով պարգևատրվեցին 20 ժամկետային ծառայողներ՝ 2020թ-ի 44 օրյա...
Read more...

Բարեգործական ծրագիր Վարդենիսում

Ամանորին ընդառաջ ս/թ դեկտեմբերի 24-ին «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն, համագործակցելով «Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության» և Վարդենիս համայնքի ՏԻՄ-ի հետ, կազմակերպել էր բարեգործական...
Read more...

Ծնունդդ շնորհավոր Հերոս

Այսօր Նորագավիթի տարածքում տեղի ունեցավ մերօրյա հերոս,կապիտան Արթուր Գագիկի Խաչատրյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությունը: Հուշարձանը կառուցվել է Արթուրի ընտանիքի և մտերինների աջակցությամբ: Հուշարձանի վրա հիշատակված են նաև...
Read more...

Դիպուկահարների բաց առաջնություն

Սույն թվականի նոյեմբերի 7-ին «ԱՏԱՆ» զինավանում կազմակերպվել էր դիպուկահարների բաց առաջնություն` նվիրված 44֊օրյա պատերազմում զոհված դիպուկահարների հիշատակին: Առաջնությանը մասնակցում էին «Սատար» կամավորական ջոկատի հրամանատար՝ Հունան Հունանյանը և...
Read more...

2012 - 2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են

Яндекс.Метрика

 

Powered by GL