"Armenian Brigade"-ը սատարում է

11095080 10207327150883522 873630270 nԱպրիլի 26-ին <<Սատար>>-ի գրասենյակը մարդաշատ էր: ՀԿ Խորհրդի և "Armenian brigade"-ի համատեղ կազմակերպած միջոցառմանը ներկա էին Արցախյան ազատամարտի հերոսներ, <<Հայաստանի ազգային սկաուտական շարժում>> կազմակերպության ներկայացուցիչները, Երևանի քաղաքապետի օգնական  Սամվել Մերթաջյանը և այլք:  Միջոցառումը մեկնարկեց ՀՀ հիմնով, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի նահատակների և Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը: Միջոցառմանը ելույթով հանդես եկան ՀԿ Նախագահ Հ. Հունանյանը, տնօրեն` Գ. Դանիելյան, Ջոկատի նախագահ Խաչիկ Ալեքսանյանը, Հ. Բոգարյանը, Սամ Նաջարյանը, քաղաքապետի օգնական Ս. Մերթարջյանը: Ջոկատի տղաները վերջին սերնդի նոութբուքեր և էլեկտրական սայլակ նվիրեցին Արցախյան ազատամարտում հաշմանդամություն ձեռք բերած անձանց: ՀԿ նախագահ Հ. Հունանյանը շնորհակալագիր հանձնեց Ջոկատի տղաներին` հայրենանվեր գործունեության համար: Այնուհետև բոլոր ներկաներն այցելեցին Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու նաև Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին: Միջոցառման հաջորդ օրը, ապրիլի 27-ին , Ջոկատի տղաներն Կազմակերպության գործադիր տնօրեն Գ. Դանիելյանի հետ միասին անձամբ այցելեցին սահմանամերձ Արծվաշեն քաղաք` ևս մեկ էլեկտրական սայլակ հանձնելու ՀԿ անդամ, մարտի դաշտում հաշմանդամություն ձեռք բերած` Վազգեն Կարապետի Սահակյանին: 

Նշենք որ, "Armenian Brigade"-ի տղաները հաճախ են լինում Հայաստանում և նրանց ամեն մի այց նշանավորվում է կարիքի մեջ ապրող ազատամարտնիկներին ցուցաբերած մեծ օգնությամբ: Մենք կարևորում և բարձր ենք գնահատում տղաների պատրաստակամությունն ու նվիրվածությունը մեր հերոսներին շարունակական աջակցություն ցուցաբերելու գործում: 

1109508010207327150883522873630270n
11071007102028596792521342312074530055889823n
1113424510207327151763544748313078n
11150470631092577026854962616871912233902n
111509276316575436370245172352609029945190n
111748136316586236369163253455681012066161n
111595496310896536938137579335060948645860n
110262936316584836369306174513632338964363n
111881926310913903603065726588414065363652n

 

 

 

 

Տպել