"Armenian Brigade"-ը սատարում է
Ապրիլի 26-ին <<Սատար>>-ի գրասենյակը մարդաշատ էր: ՀԿ Խորհրդի և "Armenian brigade"-ի համատեղ կազմակերպած միջոցառմանը ներկա էին Արցախյան ազատամարտի հերոսներ, <<Հայաստանի ազգային սկաուտական շարժում>> կազմակերպության ներկայացուցիչները, Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթաջյանը և այլք: Միջոցառումը մեկնարկեց ՀՀ հիմնով, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի նահատակների և Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը: Միջոցառմանը ելույթով հանդես եկան ՀԿ Նախագահ Հ. Հունանյանը, տնօրեն` Գ. Դանիելյան, Ջոկատի նախագահ Խաչիկ Ալեքսանյանը, Հ. Բոգարյանը, Սամ Նաջարյանը, քաղաքապետի օգնական Ս. Մերթարջյանը: Ջոկատի տղաները վերջին սերնդի նոութբուքեր և էլեկտրական սայլակ նվիրեցին Արցախյան ազատամարտում հաշմանդամություն ձեռք բերած անձանց: ՀԿ նախագահ Հ. Հունանյանը շնորհակալագիր հանձնեց Ջոկատի տղաներին` հայրենանվեր գործունեության համար: Այնուհետև բոլոր ներկաներն այցելեցին Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու նաև Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին: Միջոցառման հաջորդ օրը, ապրիլի 27-ին , Ջոկատի տղաներն Կազմակերպության գործադիր տնօրեն Գ. Դանիելյանի հետ միասին անձամբ այցելեցին սահմանամերձ Արծվաշեն քաղաք` ևս մեկ էլեկտրական սայլակ հանձնելու ՀԿ անդամ, մարտի դաշտում հաշմանդամություն ձեռք բերած` Վազգեն Կարապետի Սահակյանին:
Նշենք որ, "Armenian Brigade"-ի տղաները հաճախ են լինում Հայաստանում և նրանց ամեն մի այց նշանավորվում է կարիքի մեջ ապրող ազատամարտնիկներին ցուցաբերած մեծ օգնությամբ: Մենք կարևորում և բարձր ենք գնահատում տղաների պատրաստակամությունն ու նվիրվածությունը մեր հերոսներին շարունակական աջակցություն ցուցաբերելու գործում: