Անցնող տարի

Ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել ՀՀ նախագահ՝ Ս. Սարգսյանին, որը բարձր գնահատելով մեր կատարած աշխատանքները ՀԿ-ին տրամադրեց գրասենյակային տարածք՝ աշխատանքները ավելի հեշտ և արդյունավետ կազմակերպելու համար: Մենք շնորհակալություն ենք հայտնում Երևանի քաղաքապետարանի ողջ անձնակազմին և քաղաքապետ Տ. Մարգարյանին, <<Սատար>>-ին առավելագույնս աջակցելու և գրասենյակային տարածքը հաշմանդամություն ունեցող անձանց հարմարացնելու համար:

ՀԿ-ն անցնող տարվա ժամանակահատվածում համագործակցելով ՎՕՍ բարեգործություններ կազմակերպության հետ Հայաստան է ներմուծել 315 հատ հաշմանդամի նստասայլակներ, ձեռնափայտեր, հենափայտեր, քայլակներ և ողղեկցող պարագաներ, ինչպես նաև անվճար բաշխել նման պարագաների կարիք ունեցողներին, ՀՀ և ԼՂՀ ողջ տարածքում: Այդ գործընթացին աջակցություն է ցուցաբերել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Ա. Ասատրյանը: Մեր շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ Պաշպանության նախարարությանը և ԶՍՊՎ վարչությանը, ի դեմս՝ Ս.Օհանյանի և Ս. Առուշանյանի, ՀԿ-ին հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու համար: Շնուրհակալություն ենք հայտնում ԱՄՆ-ում հայկական <<Մոտո բրիգադի >> անդամներին : Առանձնակի շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ-ում <<Սատար>> ՀԿ-ի աջակցող խմբին և աջակցող խմբի աշխատանքների համակարգող Գուրգեն Զուրնաչյանին: Մեր շնորհակալությունն ենք հայտնում Եղեգնաձորի քաղաքապետ՝ Դ. Հարությունյանին, մարզում մեր կատարած աշխատանքների ժամանակ մեծագույն օգնություն ցուցաբերելու համար: <<Սատար>> Հաշմանդամների ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում այն անհատներին, կամավորներին, բոլոր բարերար և բարեգործներին, որոնք եղել են <<Սատար>> ՀԿ-ի կողքին 2014 թվականի ընթացում: Վստահ ենք, որ 2015 թվականին էլ մեր աջակիցները կլինեն մեր կողքին: Մարդկային ամենազորեղ հատկությունը հենց մարդ լինելն է: Խաղաղություն բոլորիս և բարի երթ դեպի 2015 թվական:

| Տպել |