Հայրենասիրական Այց ԼՂՀ Քաշաթաղի շրջան

<<Սատար>> հաշմանդամների ՀԿ-ի Խարհրդի որոշմամբ, ՀԿ նախագահը և կազմակերպության 4 անդամներ կատարեցին բարեգործական այց ԼՂՀ Քաշաթաղի շրջան: Այցելության նպատակն էր տեղում ճշտել ազատամարտիկների և սոցիալապես անապահով ընտանիքների վիճակը` հետագայում բարեգործական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար: Տարվել էր ԱՄՆ-ից ներկրված բարեգործական բեռ: Բեռը տեղում բաշխվեց պատերազմի մասնակից Ազատամարտիկների ընտանիքներին և սոցիալապես անապահով ընտանիքներին: Այցը հովհանավորել էր ԱՄՆ-ում բնակվող, Քաշաթաղի Ազատագրմանը մասնակցած` Գուրգեն Զուրնաչյանը:

Տպել