ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻՑ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՊԱՐԱԼԻՄՊԿ ԽԱՂԵՐԻՆ

ՍԱՏԱՐ>> Հաշմանդամների ՀԿ-ն 2012թ. Ծավալեց ակտիվ գործունեություն Վայոց Ձոր մարզում: Եղեգնաձոր քաղաքում կազմակերպվեց հաշմանդամային բասկետբոլի ուսումնամարզական հավաք, ցուցադրական խաղ: Ընդգրկվեցին տեղի հաշմանդամ մարզիկներ: Տեղի ունեցավ ընկերական հանդիպում: Սատար ՀԿ նախագահ Հ. Հունանյանի հրավերով ներկա էին Հայաստանի Ազգային Պարալիմպկ կոմիտեի նախագահ Հ. Աբրահամյանը և աշխատակազմի անդամներ: Հ. Աբրահամյանը միջոցառման ժամանակ խոստացավ աջակցել Սատար ՀԿ-ին մարզում հաշմանդամյին սպորտի զարգացման գործում: 2012թ. Առաջին անգամ Սատարի միջնորդությամբ մարզի 3 մարզիկներ մասնակցեցին հաշմանդամային սպորտի 10-րդ փառատոնին և զբաղեցրեցին մրցանակային տեղեր: Սատար ՀԿ-ն Մեկ տարվա ընթացքում կազմակերպել է մարզումներ խորհրդատվություններ ընդգրկել նոր մարզիկներ, որի ադյունքում 11.06.2013թ. Հաշմանդամային սպորտի 11-րդ փառատոնի ժամանակ Վայոց Ձորից մասնակցելու իրավունք ձեռք բերեցին 6 մարզիկներ: Արդյունքները գերազանց էին: Սեղանի թենիս մարզաձևում՝ Բարձրունի գյուղից Վիգեն Հարությունյանը գրավեց 4-րդ տեղը: Ագարակաձորից Ահարոն Հարությունյանը գրավեց 3-րդ տեղը՝ արժանացավ բրոնզե մեդալի: Նույն մարզաձևում Աղավնաձոր գյուղից Ալիկ Բաբայանը գրավեց 2-րդ տեղը՝ արժանացավ արծաթե մեդալի: Նստասյլակներով բասկետբոլ մարզաձևի թմային խաղում Մալիշկա գյուղից Հունան Հունանյանը գրավեց 2-րդ տեղը՝ արժանացավ արծաթե մեդալի: Նույն մարզաձևում Եղեգիս գյուղից Արսեն Քարամյանը նվաճեց 1-ին տեղը՝ արժանացավ ոսկե մեդալի: Բազկամարտ սպորտաձևում 4-րդ տեղին արժանացավ Շատին գյուղից Արմեն Մելքոնյանը: Մրցանակային տեղ գրավողները ստացան նաև դրամական պարգևներ: Այս ամենը ստեղծել է լավ նախապայմաններ հաջորդ տարի ավելի Մարզված և մեծ թիմով ներկայացնել Վայոց Ձորը հաջորդ փառատոնին: Սատար ՀԿ-ն ձեռք է բերել Հաշմանդմային բասկետբոլի համար նախատեսված սպորտային սայլակներ՝ Եղեգնաձորի նորաստեղծ բասկետբոլի թիմի համար: Ակնկալում ենք մարզային կառույցների և բարերարների աջակցությունը՝ նորաստեղծ թիմի կանոնավոր մարզումները սկսելու և պահպանման համար: Վստահ ենք որ սայլակով տեղաշարժվող սպորտսմեները արժանագույնս կներկայացնեն Վայոց Ձոր մարզը:

Տպել