ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Մինչև 17.11.2012թ-ը կառավարության որոշումով ֆիզիկական խնդիրներ ունեցողներին վարորդական իրավունք չէին տրամադրում: <<Սատար>> Հաշմանդամների ՀԿ-ն ծավալեց ակտիվ գործունեություն այդ ոչ ճիշտ որոշման դեմ: Կազմակեպությունը դիմեց կառավարություն, հարցը բարձրաձայնվեց հեռուստաընկերություններով: Հաշվի առնելով Սատարի առաջարկությունները երկարատև քննարկումներից հետո կառավարությունը ընդունեց՝ նոր (ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18 -ի N 1327 - Ն) որոշումը: 22.03.2013թ-ին ՃՈ-ում Սատարի մի խումբ հաշմանդամներ հանձնեցին քնություններ և ստացան վարորդական իրավունքներ: Նշենք, որ ՃՈ-ի աշխատակիցները մեծ հարգանքով ընդունեցին և կազմակեպեցին քնությունները: Բայց դեռևս կան բժշկական հաստատություններ, որոնք ստեղծում են արհեստական խոչնդոտներ: Հաճելի կլիներ, որ առողջապահության նախարարությունը օրինակ վերցներ ՃՈ-ից: Այն քաղաքացիները ովքեր վարորդական իրավունքի համար տրվող բժշկական տեղեկանքների հետ կապված կունենան խնդիրներ, կարող են դիմել <<Սատար>> Հաշմանդամների Հասարակական կազմակերպություն

Տպել