Այցելություն Եղեգնաձորի ներառական դպրոցի աշակերտներին

<<Սատար>> Հաշմանդամների ՀԿ նախագահ Հունան Հունանյանը մի խումբ ՀԿ անդամների և կամավորների հետ, 06.05.2013-ին կատարեց այց Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաք: Եղեգնաձոր քաղաքում հանդիպեց ՀԿ-ի Վայոց Ձորի անդամների և կամավորների հետ: Կային կազմակերպչական հարցեր, որոնք տեղում ստացան իրենց դրական լուծումները: Ծրագրված այցի նպատակն էր նաև՝ լինել Եղեգնաձորի 2-րդ դպրոցին կից ներառական դպրոցում: Կամավոր Աշոտ Խալաթյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Վայոց Ձորի տարածքային գրասենյակի՝ Համակարգող՝ Կարինե Մովսիսյանը և իրավաբաններ Լուսինե Մարտիրոսյանը, Արմինե Հարությունյանը մշտապես ուշադրության կենտրոնում են պահում ներառական դպրոցի երեխաների խնդիրները, ովքեր էլ կազմակերպությանն էին տեղեկացրել երեխաների խնդիրների մասին: ՀԿ-ն բարեգործների միջոցով ձեռք էր բերել գրենական պիտույքներ և հաշմանդամի նստասայլակ՝ որոնց անհրաժեշտությունը կար ներառական դպրոցում: Հունանյանը նվերները հանձնելով երեխաներին՝ փոքրիկ ելույթով նրանց կոչ արեց՝ չհուսալքվել և հոգով լինել ուժեղ, ուսման մեջ առաջատար: Հաստատության տնօրենի, աշխատազմի և Մարդու իրավունքների պաշպանության գրասենյակի աշխատակիցների նետ ձեռք բերվեց պայմանավորվածություն հետագա համագործակցության վերաբերյալ: Մասնավոր զրույցի ժամանակ պարզվեց, որ երեխաներից մեկը՝ Հարություն Դովլաթյանը ունի առողջարանային բուժման կարիք: Հունանյանը օպերատիվ ձևով՝ օգտագործելով այլ ՀԿ-ների հետ համագործակցության և անձնական կապերը՝ երեխային նույն օրը տեղավորեց Ջերմուկ քաղաքի <<Մոր և մանկան>> առողջարանը: Կապ ստեղծեց առողջարանի տնօրինության և բուժ անձնակազմի հետ՝ երեխային ուշադրության կենտրոնում պահելու և բուժումը կազմակերպելու համար: Կազմակերպեց և լուծեց մանկական հաստատությունից առողջարան և հետ երեխայի տեղափոխման հարցը՝ Վերնաշենի գյուղապետ Միքաել Բաղդասարյանի հովանավորությամբ:

Տպել