Ուխտագնացություն Գ. Նժդեհի օրվա կապակցությամբ

Սույն թվականի հունիսի 17-ին, Նժեհի օրվա կապակցությամբ`ՀԿ-ի քսան անդամներ առավոտյան ժամը 6-ին գրասենյակից մեկնեցին Վայոց Ձորի մարզ ուխտագնացության: ՀԿ-ի անդամներին ուղեկցում և օգնում էին կամաորականներ: Եղեգանձոր քաղաքի նախամուտքին մեզ դիմավորեցին ՀԿ-ի տեղի անդամները և Արցախից`ժամանած մեր միջոցարման հովանավորները՝ իրենց խմբով: Նախատեսված էր երթ Եղեգնաձոր քաղաքում` նվիրված Գարեգին Նժդեհի հիշատակին: Տղաները մեծ ոգգևորությամբ նստասայլակներով հաղթահարեցին մոտ 4 կմ դժվարանցանելի ճանապարհը: Մասնակիցները, բացի այն, որ կրում էին եռագույն համազգեստ իրենց հետ տանում էին նաև հանրապետության դրոշներ: Մասնակիցներին ողջունում և ոգևորում էին անակնկալի եկած բնակիչները: Երթի ավարտին տեղի բնակիչները լուսանկարվեցին մասնակիցների հետ: Եղան մարդիկ, որ միացան մեզ, և երթի ավարտին արդեն ունեինք բազմաթիվ ուղեկցողներ: Ողջ ընթացքում անվտանգությունն ապահովվում էր մարզի Ճանապարհային ոստիկանությունը: Տղաները հոգնած,բայց շատ ոգևորված էին: Անմիջապես հետո ուղեվորվեցինք դեպի Սպիտակավոր եկեղեցի: Գարեգին Նժդեհի գերեզմանի մոտ 13:00-ին տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն: Սպարապետի շիրիմին այցի էին եկել տարբեր կազմակերպություններ և անհատներ: Ներկա էին նաև Նժդեհի թոռնուհին` տիկին Էսֆիրան իր ընտանիքով: Սպարապաետի շիրիմին տեղադրված խաչքարի մոտ եղան ելույթներ նվիրվածնրա կյանքին և հայրենանվեր գործունեությանը: Ելույթ ունեցան նաև ՀԿ-ի նախագահ` Հ.Հունանյանը և գործադիր տնօրեն` Գ.Դանիելյանը: Տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: ՀՀ ՊՆ Նախարարի հրամանով “ՀՀ զինվզծ ուժեր 20 տարի” հոբելյանական մեդալով պարգևատրվեցին ՀԿ-ի 10 անդմներ: Ուխտագնացությունը հովանավորելու համար կազմակերպության շնորհակալագրով պարգևատրվեցին` Անդրանաիկ Բագրատի Եսայանը և Սերգեյ Լյովայի Բալիկյանը: Այնուհետև տեղի ունեցավ խնկարկման արարողություն և հրացանազարկերի ներքո երգեցինք հայրենասիրական և Նժդեհին նվիրված երգեր: Բարերարների և Սատար ՀԿ-ի կողմից բոլոր ուխտագնացներին և ներկաներին բաժանվեց մատաղ և տեղի ունեցավ խնջույք` երգով ու պարով: Արդեն մթնշաղին վերադրձանք Երևան:

Տպել