Ամանորյա այց սահմանամերձ զորամաս

       Սույն թվականի դեկտեմբերի 30-ին «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն, Ամանորին ընդառաջ, այցելեց սահմանամերձ N զորամաս՝ շնորհավորելու մեր սահմանապահ զինվորների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Կազմակերպության անդամները և բարերարները զինվորներին փոխանցեցին նվերներ, մթերք, քաղցրավենիք, ծխախոտ, ինչպես նաև իրենց սերն ու ջերմությունը, բարեմաղթանքներն ու շնորհավորանքները: 49344962 2364032460485550 7491480200488681472 n Զորամասում տիրում էր տոնական  տրամադրություն և ջերմ մթնոլորտ, որը վերածվեց ուրախ խնջույքի՝ համեղ  ուտեստներով,  ավանդական հայկական խորովածով և նրբահամ քաղցրավենիքով:  Անձնակազմի արտական ոգին բարձր էր, զինվորներն ու հրամանատարներն ուրախ  պահերին անգամ չէին կորցնում սահմանապահին հատուկ զգոնությունը՝ գիտակցելով  իրենց գործի լրջությունը: «Սատար» Հաշմանդամների ՀԿ նախագահ Հունան Հունանյանը  ջերմորեն շնորհավորեց զինվորներին և սպաներին, մաղթեց ծառայողական  հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ, իսկ ընտանիքներին՝ առողջություն,  երջանկություն և բարեկեցություն: Նախաձեռնությանը միացել էին Ջուլիետտա  Զաքարյանը, Հարութ Բոգարյանը, Լիլի Պողոսյանը, Աշխեն Մարգարյանը, փոքրիկ  Մարիամը, ինչպես նաև այլ բարերարներ, ովքեր չցանկացան ներկայանալ: Ամանորը  հայերի համար սիրված և սպասված տոն է, և շատ կարևոր է, որ մեր օջախներում  կարողանում ենք խաղաղ ու հանգիստ նշել այդընտանեկան տոնը։ Դրա համար  շնորհակալ  ենք սահմանին կանգնած մեր քաջ ու հպարտ հայրենիքի պաշտպաններին:                                     49465043 577712889321142 3585510106827063296 n

2312124852141236547584522215458
491150535231489514853412026388196140515328n
4912823210294532005724735149653066210869248n
494650435777128893211423585510106827063296n

 

Print