Պատիվ ունենք
Բանակ, որը ստեղծվել է շատ կարճ ժամանակահատվածում հազարավոր հայորդիների նվիրումի, ինքնամոռաց պայքարի շնորհիվ: Այդ ճանապարհին ցավոք զոհվել են բազմաթիվ քաջ հայորդիներ: Հավերժ փառք ու պատիվ իրենց կյանքը Հայրենիքի համար զոհաբերած հերոսներին: Մեր ազգային բանակը դարձել է տարածաշրջանի լավագույնն ու մարտունակը: Հայոց բանակը կազմավորվեց և կայացավ մեր անկախ պետականության վերականգնման գործընթացում և այսօր հանդիսանում է նրա ամենամեծ ձեռքբերումը: Տարիների ընթացքում ձևավորված ավանդույթն այս տարի էլ պահպանվեց: «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ի մի խումբ անդամներ, արդեն 8–րդ տարին անընդմեջ համագործակցելով ՀՀ Պաշտպանության Նախարարության հետ, այցելեցին ՀՀ սահմանամերձ զորամաս՝ զինվորների օրը ավելի հիշարժան դարձնելու համար։ Ողջույնի խոսքով և հայրենասիրական ելույթով հանդես եկավ «Սատար» Հաշմանդամների ՀԿ նախագահ՝ Հունան Հունանյանը: Այնուհետև «Հայրենիքի Պաշտպան» Բարեգործական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, Արցախյան Ազատամարտի և սահմանների պաշտպանական մարտերի ժամանակ վիրավորված՝ Ռուբեն Բալաբեկի Հովսեփյանը պարգևատրվեց «Հայրենիքի պաշտպան» առաջին աստիճանի մեդալով: «Հայրենիքի Պաշտպան» երրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեցին` Համբարձում Ազատի Հայրապետյանը, Այվազ Համլետի Մանուկյանը և Գարեգին Կարենի Մուրադյանը: Զորամասի հրամկազմի ներկայացմամաբ՝ հայրենիքի սահմաներն անսասան պահելու համար «Սատար» ՀԿ-ի պատվոգրերով պարգևատրվեցին 20 առավել աչքի ընկած զինծառայողներ և սպաներ: Համերգային մասի ավարտից հետո միջոցառման մասնակիցները ճաշեցին զինվորների հետ: Շնորհավորում ենք ՀՀ և ԼՂՀ բոլոր զինծառայողներին՝ շարքայինից մինչև սպայական անձնակազմ, շնորհավորում ենք հայ ազգին, որ ունի պատիվ՝ սեփական բանակ ունենալու: Մաղթում ենք բարի ու խաղաղ ծառայություն: Հայկական բանակը կրկին անգամ երաշխավորվեց մեր ժողովրդի ինքնության գոյությունը:
Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման բոլոր մասնակիցներին և աջակիցներին: