Ավանդույթ դարձած հանդիպում

dek 3Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել էին «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամները` զինվորական ծառայության ընթացքում, Արցախյան ազատամարտի տարիներին և ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներ և զինծառայողներ:«Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակությամբ պարբերաբար կազմակերպվող սպորտային միջոցառումների նպատակն է բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրնեը, սպորտի միջոցով հավասար հնարավորություններ ապահովել ու խթանել հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը: ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում զինվորական հաշմանդամություն ունեցող 50 անձիք մրցել են սեղանի թենիս՝ կանգնած և անվասայլակով, շաշկի, շախմատ և բազկամարտ՝ աջ և ձախ ձեռքերի համար մարզաձևերում: Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են ՀՀ ՊՆ պատվոգրերով,մեդալներով և դրամական մրցանակներով: Մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողներին ողջունել և dek.1շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալյանը։ Նա ընդգծեց, որ տարբեր պատճառներով հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկների և զինծառայողների առողջական ու սոցիալական ապահովման խնդիրները մշտապես զինված ուժերի ղեկավարության ուշադրության կենտրոնում են գտնվում: Ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես եկավ «Սատար» հաշմանդամների ՀԿ նախագահ Հունան Հունանյանը, շնորհակալություն հայտնեց միջոցառման բոլոր մասնակիցներին բարձր ակտիվություն ցուցաբերելու համար: Ամենամյա այս միջոցառումը ընդլայնվում է և, ի ուրախություն բոլորիս, այս տարի ևս ունեիք նոր մասնակիցներ: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՊՆ Նախարարությանը՝ ի դեմս Պարոն Դավիթ Տոնոյանի և Պաշտպանության Նախարարության աշխատակիցների՝ հաշմանդամային ստորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, կազմակերպության հետ շարունակական համագործակցության համար:

20191203110552
20191203110644
20191203094130
20191203111006
20191203111119
20191203111227
20191203111323
20191203111543
20191203111712
20191203111841
20191203111915
20191203111922
20191203112018
20191203112127
20191203112258
20191203112331
20191203112656
20191203113122
20191203113210
20191203113220
20191203113439
20191203113618
20191203114447
20191203114507
20191203114524
20191203114647
20191203114709
20191203114725
20191203115004
20191203115225
20191203115301
20191203120022
20191203131212
20191203134749
20191203134840
20191203134911
20191203134956
20191203135022
20191203135233
20191203135533

Print