«ՍԱՏԱՐ» Հաշմանդամների ՀԿ-ն ՀՀ Բանակի 20–ամյակի կազմավորման կապակցությամբ կազմակերպեց միջոցառում

sport2012թ մաիսի 31-ին «ՍԱՏԱՐ» Հաշմանդամների ՀԿ-ն ՀՀ ՊՆ տարածքում ՀՀ Բանակի 20–ամյակի կազմավորման կապակցությամբ, կազմակերպեց հերթական միջոցառումը: ՀՀ ՊՆ շենքի մարզահրապարակում տեղի ունեցավ հաշմանդային բասկետբոլի ցուցադրական խաղ:Ներկա էին փոխնախարարը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը,ՊՆ բազմաթիվ ծառայողներ,քաղաքացիական անձիք: Նախարարությունը մեծ սիրով ՀԿ-ին տրամադրել էր բոլոր պայմանները` խաղը անցկացնելու համար: Ավարտին՝ Գեներալ Վարդան Ավետիսյանը հայտնեց իր շնորհակալությունը` գեղեցիկ խաղի համար և հայտնեց ՊՆ պատրաստակամությունը այսուհետև էլ աջակցել կազմակերպությանը: Անձամբ փոխնախարար Արա Նազարյանը և Գեներալ Վարդան Ավետիսյանը խաղի մասնակիցներին պարգևատրեցին «ՀՀ Զինված ուժեր 20տարի» հեբելյանական մեդալով:Մեդալով պարգևատրվեցին Հկ-ի 19-անդամներ: Բացի մեդալից ՀՀ ՊՆ պատվոգրի արժանացան ՀԿ-ի 6-անդամներ ևս: Խաղի ավարտին ՊՆ լրագրողները ՀԿ անդամների հետ հարցազրույց ունեցան` «Հայ Զինվոր» թերթում լուսաբանելու համար: ՊՆ-ից վերադառնալով ՀԿ-ի գրասենյակ`տեղի ունեցավ փոքրիկ ֆուրշետ:

ՏպելՈւղարկել էլ. փոստով