Շարունակում ենք ամրապնդել մեր սահմանները
«Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն կամավորների օգնությամբ տարիներ շարունակ հավաքել և ուղարկել է անվադողեր ՀՀ և ԼՂՀ սահմաների ամրապնդման համար:
Սույն թվականի դեկտեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 28-ը 3000 հատից ավելի անվադողեր ևս ուղարկվեցին հենակետեր նույն նպատակի համար:Կազմակերպության նախաձեռնությանը սիրով միացան նաև «Սիգարոն ՍՊՍ» ընկերությունը, «Ավտոշեմ» ՍՊԸ-ն, «Դավիթ Խաչատրյան» ԱՁ-ն և բազմաթիվ կամավոր վարորդներ, ովքեր պատրաստակամություն հայտնեցին օգնել անվադողերի տեղափոխման հարցում: Շնորհակալություն ակցիայի բոլոր մասնակիցներին և հատկապես անհատ վարորդներին ցուցաբերած ակտիվության համար: