«Հայրենիքի Պաշտպան» Հիմնադրամ

28052021Հայրենիքը չեն սիրում լոկ խոսքերով։ Իրական հայրենասիրությունը կոնկրետ քայլեր են` ի նպաստ հայրենիքի զարգացման և պաշտպանության։ Դա է «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախագահ Հունան Հունանյանի` ԱՄՆ մեկնելու գլխավոր նպատակը։ Հայաստանում հիմնադրված «Հայրենիքի պաշտպան» հիմնադրամը շարունակություն պիտի ունենար նաև ԱՄՆ֊ում` առաջնային նպատակ ունենալով մշտապես սատարել ու աջակցել զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին։ԱՄՆ֊ում «Հայրենիքի պաշտպան» հիմնադրամի բացման հայրենանվեր գործին միացան ամերիկաբնակ մեր հայրենակիցներ Էդուարդ Օգանեսյանը, Քրիստինե Ծերունյանը, Լիլիա Ադունցը, Արա Հակոբյանը։ Էդուարդ Օգանեսյանի ակտիվ գործունեության շնորհիվ մի գաղափարի շուրջ համախմբվեցին սփյուռքում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցներ։ Էդուարդ Օգանեսյանը այս պահին գտնվում է Հայաստանում` հիմնադրամի գործունեության շրջանակներում կարևոր առաքելություն իրականացնելով։ Նրա նախաձեռնությամբ նախատեսվում են բազմաթիվ ծրագրեր` կապված առաջնագծի, զինվորի ու բանակի հետ։
Հիմնադրամի առաջին միջոցառումը մեկնարկեց Եռաբլուրում` հարգանքի տուրք մատուցելով։ Միջոցառմանը ներկա էին «Սատար» կամավորական ջոկատի անդամները։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Վարդան Խաչատրյանը, ով Հունան Հունանյանի անունից ողջունեց ներկաներին, շնորհավորեց Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ։
  • 1922280921648434255983094355024529535893270n
  • 1924666394901738022080938774038314015508406n
  • 1925042183215744028689366445551560882539814n
  • 1932205494991279281859995358704761806596646n
  • 193725864231279105431255987039772606460422n
  • --

 

ՏպելՈւղարկել էլ. փոստով