Հաշամանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օր

image 10Դեկտեմբերի 3-ին` Հաշամանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված, ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անցկացվել է մարզական մրցաշար, որին մասնակցել են 50 զինհաշմանդամություն ունեցող անձիք ՀՀ մարզերից: Մրցաշարի նպատակն էր սպորտի միջոցով հավասար հնարավորությունների ստեղծման և հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման խթանում: Մրցաշարերն անցկացվել են հետևյալ մարզաձևերում. սեղանի թենիս՝ կանգնած և նստած, շաշկի, շախմատ և բազկամարտ՝ աջ և ձախ ձեռքերի համար։Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են ՀՀ ՊՆ պատվոգրերով,մեդալներով և դրամական մրցանակներով: Ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանը։ Նա ընդգծեց, որ Արցախյան ազատամարտի տարիներին, զինծառայության և Ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական ապահովման խնդիրները մշտապես զինված ուժերի ղեկավարության ուշադրության կենտրոնում են: Ողջունելով ներկաններին, «Սատար» Հաշմանդամների ՀԿ նախագահ Հ.Հունանյանը բարձր գնահատեց վերջին ամիսների ընթացքում կատարված դրական փոփոխությունները, պատրաստակամություն հայտնեց շարունակելու համագործակցությունը Պաշտպանության Նախարարության հետ
Մրցույթը կազմակերպվել և անցկացվել է «Սատար» ՀԿ-ի և ՀՀ ՊՆ կողմից: 
Շնորհակալություն ենք հայտնում բոլորին ակտիվ մասնակցության և ՀՀ ՊՆ-ին միջոցառմանն աջակցելու և ակտիվ համագործակցության համար:

  • image-2
  • image-1
  • image-3
  • image-4
  • image-5
  • image-6
  • image-7
  • image-8
  • image-9
  • image-10
  • image-11
  • image-12
  • image-13
  • image-14
  • image-15
  • image

 

ՏպելՈւղարկել էլ. փոստով