Շնորհավոր հաղթանակների ամիս

32185481 771785506360324 6878674511508537344 n«Սատար» Հաշմանդամների ՀԿ-ի կենտրոնական գրասենյակը վաղ առավոտից մարդաշատ էր: Կազմակերպության անդամներին սպասվում էր գերհագեցած օրակարգ և միջոցառումների շարք: Մայիսի 8-ին կայացավ «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ի ընդհանուր արտահերթ ժողովը: Բացման խոսքով հանդես եկավ Կազմակերպության նախագահ Հ. Հունանյանը, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված ընկերների հիշատակը: Ժողովի ընթացքում հակիրճ քննարկվեց 2018թ-ի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում երկրի ներքաղաքական իրավիճակը: Հ. Հունանյանը շեշտեց ինչպես նախկինում այնպես էլ հիմա կազմակերպությունը չի զբաղվելու քաղաքական գործունեությամբ, սակայն հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների արագ և արդյունավետ լուծումը հնարավոր կլինի միայն կառավարության հետ համագործակցելով: Քվեարկությամբ որոշվեց Կազմակերպության անդամների անունից գրությամբ դիմել նորաստեղծ կառավարությանը և հայտնել համագործակցության պատրաստակամություն:
Այնուհետև ընտրվեցին կազմակերպության խորհրդի նոր անդամներ Գագիկ Կրպեյանը և Խաչիկ Գևորգյանը: 
 32073425 771785839693624 1005343709601988608 nԺողովի ավարտից հետո միջոցառման մասնակիցները միասին մեկնեցին ՀՀ ՊՆ 60369 զորամասի ժամկետային զինծառայող, 1994թ-ի ապրիլի 17-ին հերոսաբար զոհված Դավիթ Աշոտի Գալստյանի հիշատակին նվիրված ցայտաղբյուրի բացման արարողությանը: Նախաձեռնության հեղինակն և հովանավորն էր Դավիթի մարտական ընկեր, արտերկրում բնակվող Գուրգեն Զուրնաչյանը: Միջոցառմանը մասակցում էին ՊՆ 60369 գնդի հրամանատար Վալերի Գրիգորյանը, գումարտակի հրամանատար Ներսես Եղիյանը և Դավիթի մարտական ընկերները: Բացման խոսքով հանդես եկավ «Սատար» Հաշմանդամների ՀԿ նախագահ Հ. Հանունյանը, մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է երախտագիտությամբ հիշել բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն Հայրենիքի ազատության: Շնորահալություն հայտնեց Գուրգեն Զուրնաչյանին, նախաձեռնության բոլոր մասնակիցներին և շնորհակալագիր հանձնեց Դավիթ Գալստյանի մայրիկին՝ Կարինե Գրիգորյանին հերոս, քաջ հայրորդի լույս աշխարհ բելելու համար: Կազմակերպվել էր հյուրասիրություն միջոցառման մասանակիցների համար:
32154385 771789023026639 7177848365546209280 nՕրը շարունակվեց Եռաբլուր պանթեոն այցով Արցախայան ազատամարտում զոհված մարտական ընկերների շիրիմներին ծաղիկներ դնելով:
Այնուհետև միջոցառման մասնակիցները ուղևորվեցին Հանրապետության հրապարակ՝ մեր հայրենակիցների հետ տոնելու համաժողովրդական շարժման հաղթանակը: Հանրապետության հրապարակում կազմակերպության խորհրդի անդամ Գագիկ Կրպեյանը անձամբ հանձնեց ժողովի կողմից հաստատված գրությունը, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հետաքրքիր զուգադիպությամբ մայիսյան հաղթանակներին գումարվեց ևս մեկը համաժողովրդական շարժման հաղթանակը: Շուրջբոլորը տիրում էր հաղթական տրամադրություն:
Օրը ավարտվեց «Սատար» Հաշմանդամների ՀԿ գրասենյակում, որտեղ պատրաստվել էր հյուրասիրություն միջոցառման մասնակիցների համար Հ. Հունանյանի և Գ. Զուրնաչյանի հովանավորությամբ: 
Շնորհավո՛ր տոնդ Հայրենի՛ք, շնորհավո՛ր տոնդ ազատ անկախ Հայաստան, տոնդ շնորհավո՛ր սիրելի՛ հայրենակից:
ԿԵՑՑԵ ՛ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ...


 

 

 

ՏպելՈւղարկել էլ. փոստով