Հերթական այցելությունը ՀՀ ՊՆ հենակետեր


30.12.2017Դեկտեմբերի 30-ին «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն համագործակցելով Եղեգնաձորի զինվորական կոմիսարյատի հետ այցելել են Վայոց Ձոր մարզի Խաչիկ գյուղում տեղակայված N զորամաս և առաջնագիծ, զինվորներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով շնորհավորելու համար: Նախաձեռնությանը սիրով միացել են նաև "Armenian brigade"-ը, Ջուլիետտա Զաքարյանը, Աշխեն Մարգարյանը, Եղեգնաձորում բնակվող բարերարներ՝ զինվորիների համար տոնական հյուրասիրություն կազմակերպելով: Մեր հայրենիքի անվտանգությունը, մեր սահմանների անձեռնմխելիությունն ապահովում են, առաջին հերթին՝ գիշեր ու զօր մարտական հերթապահություն իրականացնող մեր քաջ ու խիզախ զինվորները: Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ գալիք տոների առթիվ՝ մաղթելով խաղաղ և բարի ծառայություն: Շնորհակալություն ենք հայտնում Եղեգնաձորի զինվորական կոմիսար Կարեն Բաբայանին, միջոցառման աջակիցներին՝ հանուն Հայոց բանակի, հայ զինվորի ևս մեկ անգամ համախմբվելու համար:

 

ՏպելՈւղարկել էլ. փոստով