Հաշվետու Ժողով 2016-2017թթ


26025799 1408981739228541 6138105179681894806 oԴեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ <<Սատար>> Հաշմանդամների ՀԿ-ի 2016-2017թթ-ի ընթացքում կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի հաշվետու ժողովը: Միջոցառումը սկսվեց ՀՀ օրհներգով և մեկ րոպե լռությամբ հագելով բոլոր հայրենիքի համար զոհված տղաների հիշատակը: Հանդիպմանը ներկա էին կազմակերպության անդամներ, գործընկերներ և հյուրեր: Անցնող տարիներն ամփոփելուց հետո հակիրճ ներկայացվեց 2018թ-ի պլանավորված ծրագերն ու աշխատանքները: Բարձր գնահատելով կազմակերպության յուրաքանչյուր անդամի և գործընկերոջ կատարված աշխատանքները` ՀԿ-ի խորհրդի որոշմամբ շնորհակալագրեր հանձնվեցին` ԱՍՀՆ Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության աշխատակից՝ Հայկ Մկրտչյանին` Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները ուշադրության կետրոնում պահելու համար, Ջուլետա Զաքարյանին՝ արտերկրում հայրենանվեր գործունեություն իրականացնելու համար, Լիլիա Ադունցին՝ Կազմակերպության իրականացրած ծրագրերի գործում ունեցած մեծ ավանդի համար, Էրեբունի զբաղվածության կենտրոնի տնօրինությանը՝ Կազմակերպության հետ սերտ համագործակցելու համար: Անդրադարձ կատարվեց <<Հայրենիքի Պաշտպան>> ԲՀ-ի հիմնադրմանը, նպատակներին, իրականացրած գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ Շնորհակալագրեր հանձնվեցին՝ Սամվել 26057822 1601024609978325 696385523 nՄերթարջյանին `հայրենանվեր գործունեության համար, Սուրեն Գասպարյանին՝ Հիմնադրամի հիմնադրման գործում ունեցած ավանդի համար, <<Բարի Սամարացի>> Bari Samaratsi ընկերությանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց շաունակական աջակցություն ցուցաբերելու համար: Ներկաները իրենց ելույթներում նշեցին, որ «Սատար» ՀԿ-ն հաշմանդամության հիմնահարցերի ոլորտում գործող լավագույն կազմակերպությունններից մեկն է՝ բարձր գնահատելով կատարած աշխատանքները: Կազմակերպության նախագահ՝ Հ. Հունանյանը շնորհակալություն հայտնեց վստահթյան, իրականացված բազմաբնույթ աշխատանքները կարևորելու և ըստ արժանվույն գնահատելու համար: Հանդիպումը եզրափակվեց <<Բարի Սամարացի>> ընկերության կողմից կազմակերպված հյուրասիրությամբ, Ամանորյա բարեմաղթանքներով, փոխադարձ շնորհավորքներով, երգ ու պարով: Ձմեռ պապին, նվերներ հանձնեց փոքրիկներին` «Սատար» ՀԿ-ի, Երևանի քաղաքապետարանի և ամերիկաբնակ Լիլիա Չակարյանի Lilia Chakarian խմբի աջակցությամբ և ՀՀ ՊՆ-ի կողմից ամանորյա միջոցառման տոմսեր և նվերների կտրոններ: <<Սատար>> Հաշմանդամների ՀԿ տնօրինությունը շնորհակալություն է հայտնում կազմակերպության բոլոր աջակիցներին, բարձր գնահատելով յուրաքանչյուրի ուշադրությունն ու հոգատարությունը: Սրտանց շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, ցանկանալով՝ խաղաղություն, առողջություն և նորանոր հաջողություններ:

  • 1
  • 2565937111509146317113107866692740510656045n
  • 2599474115722708495065223018471493853555137n
  • 260578221601024609978325696385523n
  • 2610522416010248566449671888262073n
  • 261139901150914745044632695313332174796232n
  • 261350761601025023311617758916190n
  • 2616905011509146450446427745417450026120941n
  • 262351311601026393311480735994955n
  • 20171225123446
  • 20171227110713
  • 20171227103503
  • 20171227110737
  • 20171227110917
  • 20171227111554
  • 20171227113732
  • 20171227125854
  • 20171227130016
 

ՏպելՈւղարկել էլ. փոստով