Իրազեկման ակցիա
Այսօր «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն սկսել է իրազեկման ակցիա հաշմանդանություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոկայանատեղիներում այլ մեքենաներ կայանելու դեմ: Հաշմանդամություն ունեցող վարորդներ շրջել են Երևան քաղաքում և հաշմանդանություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոկայանատեղիներում այլ մեքենա տեսնելու դեպքում մեքենանների դիմապակիների վրա փակցրել են թռուցիկներ «Հարգենք մեր իրավունքները», «Մի կայանեք հատուկ գծանշված տարածքում» կոչերով: Ակցիան նպատակ ունի հասարակության և պատասխանատու մարմինների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել խնդրին, քանի որ հաշմանդամություն ունեցող անձիք անընդհատ բախվում են խոչընդետների կամ չկա գծանշված կայանատեղի կամ կա, որը զբաղված է հաշմանդամություն չունեցող քաղաքացիների կողմից: Ակցիաները լինելու են շարունակական մինչև խնդրի վերջնական լուծումը: