Մայիս`հաղթանակների ամիս
<<Սատար>> Հաշմանդամների հասարակական կազմակերպությունը, համագործակցելով ՀՀ ՊՆ-ի հետ, ավանդույթի համաձայն, մայիսյան հաղթանակները տոնելու համար <<Ազգ-֊բանակ>> ծրագրի շրջանակներում, Կազմակերպության նախագահ Հ. Հունանյանի գլխավորությամբ մայիսի 28-֊ին այցելեցին սահմանամերձ զորամասեր։ Նախաձեռնությանը միացան Ջիվանու անվան աշուղական համույթի Վայոց Ձորի մասնաճյուղի ներկայացուցիչները, ինչպես նաև անհատ բարերարներ։Արցախի ազատագրված տարածքներում տեղակայված 3 զորամասեր այցելության նպատակը զինվորների օրը տոնական դարձնելն էր։<<Սատար>>ՀԿ նախագահ Հ.Հունանյանը զորամասերում հանդես եկավ հայրենասիրական ելույթով։ Օրը շարունակվեց Ջիվանու անվան աշուղական համույթի պատրաստած տոնական համերգային ծրագրով։ Իր ազդեցիկ ասմունքով համերգային ծրագիրը զարդարեց տաղանդաշատ փոքրիկ Մարիամ Մելքոնյանը։ <<Հայրենիքի պաշտպան>> բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, զորամասերի հրամկազմերի ներկայացմամբ<<Հայրենիքի պաշտպան>> առաջին աստիճանի մեդալով պարգևատրվեցին մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած յոթ զինվորականներ։ Երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեցին մարտական գործողությունների մասնակցած յոթ զինվորականներ։ Երրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեց բանակաշինության գործում մեծ ավանդ ունեցող հրամանատարը։ Հայրենիքի սահմաններն անսասան պահելու, բարեխիղճ և օրինակելի ծառայության համար <<Սատար>> ՀԿ պատվոգրով պարգևատրվեցին 65 առավել աչքի ընկած զինվորներ և սպաներ։ Եռօրյա այցի ընթացքում տիրում էր բարձ տրամադրություն։ Նախաձեռնությանը սիրով միացան նաև<<Armenian brigad>>-֊ը՝ ի դեմս Հարութ Բոգարյանի, Ջուլիետա Զաքարյանը, Արամ Կարակասը, Աշխեն Մարգարյանը՝ առաջնագծում կանգնած զինվորների համար տոնական հյուրասիրություն կազմակերպելով։ ՀԿ-֊ն այս անգամ էլ սահմանամերձ N զորամասերի բուժկետերին հանձնեց առաջին բուժօգնության պարագաներ։ Զորամասերի հրամանատարներն իրենց շնորհակալական խոսքում կարևորեցին նմանատիպ միջոցառումները, որոնք բարձրացնում են զինվորականների ռազմահայրենասիրական ոգին։ Ազատագրված տարածքում գտնվող Հայկազյանի համայնքապետարանին հանձնվեց ամերիկաբնակ Լիլյա Չակարյանի կողմից ուղարկված հումանիտար հագուստ։ Միջոցառումների շարքն ամփոփվեց Եղեգնաձորի <<Սատար >> ՀԿ֊-ի մասնաճյուղում՝ հյուրասիրությամբ, որի ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, ողջույնի խոսքեր և փոխադարձ շնորհավորանքներ։ 3 օր ապրելով զինվորի կյանքով ՝ ևս մեկ անգամ փաստեցինք, որ ունենք մարտունակ բանակ և անկոտրում ոգով հայ զինվոր։ Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման բոլոր մասնակիցներին, կազմակերպության աջակիցներին և զորամասերի հրամկազմերին՝ ջերմ ընդունելության համար։
Հավերժ փառք մեր զինվորներին, թող խաղաղություն թևածի Հայոց աշխարհում։