27336223 1436711776455537 6584307416134991013 nԱյսօր մենք տոնում ենք մեր `ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձը: Իրականում սա ոչ միայն բանակում ծառայողների, այլ ամբողջ հայ հասարակության տոնն է, քանզի մեր բանակը մեր ժողովրդինն է, որի նվիրումով, կամքով ու տոկունությամբ էլ կայացավ ու ամրացավ: 
«Սատար» Հաշմանդամների ՀԿ-ում ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ Հայոց բանակի կազմավորման տոնը նշեցին սահմանապահ տղաների հետ:
Արդեն 5–րդ տարին անընդմեջ «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն համագործակցելով՝ ՀՀ Պն բանակային կորպուսի հրամկազմի, Եղեգնաձորի զինվորական կոմիսարիատի, Եղեգնաձորի քաղաքապետարանի, Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց Ձորի մասնաճյուղի տնօրինության, բազմաթիվ շահագրգիռ կառույցների և անհատ բարերարների հետ Կազմակերպության մի խումբ անդամներ այցելեցին Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում տեղակայված N զորամաս՝ զինվորների համար օրն իրական տոն դարձնելու համար: 
Ողջույնի խոսքով, հայրենասիրական ելույթով հանդես եկան «Սատար» Հաշմանդամների ՀԿ նախագահ՝ Հունան Հունանյանը և գործադիր տնօրեն Գագիկ Դանիելյանը, Եղեգնաձորի զինվորական կոմիսար՝ Կարեն Բաբայանը: 
Այնուհետև «Հայրենիքի Պաշտպան» Բարեգործական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արցախյան Ազատամարտի և սահմանների պաշտպանական մարտերի ժամանակ վիրավորված՝ Ֆելիքս Պայքարի Բեջանյանը և «2016թ-ի Ապրիլյան Քառօրյա պատերազմ»-ի ընթացքում վիրավորում ստացած 27066896 1436712413122140 6001943901769261199 nՆորայր Սարիբեկի Զախարյանը պարգևատրվեցին «Հայրենիքի պաշտպան» առաջին աստիճանի մեդալով: «Հայրենիքի պաշտպան» Երրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեց Արման Սերյանի Քարտաշյանը Բանակաշինության գործում ունեցած ավանդի համար: «Հայրենիքի պաշտպան» պատվոգրով պարգևատրվեց Արգիշտի Վիտյայի Ենգիբարյանը՝ Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու համար:
Եղեգնաձորի զինվորական կոմիսար՝ Կարեն Սերյոժայի Բաբայանը՝ Հայոց բանակի կազմավորման 26-րդ ամյակի կապակցությամբ պարգևատրվեց «Ազատամարտիկ» մեդալով:
Զորամասի հրամկազմի ներկայացմամաբ՝ Հայրենիքի սահմաներն անսասան պահելու և բարեխիղճ ծառայության համար, «Սատար» ՀԿ-ի պատվոգրերով պարգևատրվեցին քսան առավել աչքի ընկած զինծառայողներ և սպաներ:
Զորամասի հրամկազմի
 կողմից պարգևատրվեցին՝ Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց Ձորի մասնաճյուղի տնօրինությանը և ՀԿ Եղեգնաձորի տարածքային կենտրոնի քաղաքացիական թևի համակարգող՝ տիկին Աշխեն Մարգարյանը Զորամասի անձնակազմին մշտապես աջակցելու ինչպես նաև համերգային ծրագրով անձնակազմի մարտական ոգին բարձր պահելու համար: Նշենք նաև, որ այս անգամ ևս տիկին Աշխենը ապահովեց տոնի «քաղցր» հատվածը: Ողջ օրվա ընթացում տիրում էր բարձր տրամադրություն: Հաջորդիվ բանակի կազմավորման 26-րդ ամյակին նվիրված զորամասի շարահրապարակում բացվեց 125մ երկարություն ունեցող Հայոց Եռագույնը: Զորամասի հրամանատար՝ Արման Քարտաշյանը շնորհակալական խոսքում նշեց, որ զինվորներն անհամաբեր սպասում են այս օրվան, առաջին հայացքից նույնանման օրակարգով պլանավորվող այս օրը ի ուրախություն մեզ բոլորիս ամեն տարի անցնում է յուրովի գեղեցիկ, անակնկալներով լի և հիշարժան: Շնորհակալ ենք Ձեզ անընդհատ զինվորի կողքին լինելու համար:Վերջում տեղի ունեցավ տոնական ճաշկերույթ, որի ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, ողջույնի խոսքեր և փոխադարձ շնորհավորհանքներ:Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման բոլոր մասնակիցներին՝ Կազմակերպությանն աջակցելու համար և զորամասի հրամանատարներին, աշխատակազմին՝ ջերմ ընդունելության համար:
Շնորհավոր ծնունդդ, Հայոց բանակ, հաղթության ու արիության բանակ, շնորհավոր տոնդ, հայ զինվոր ու խաղաղ ծառայություն Քեզ, խաղաղություն մեր սահմաններին ու երկնքին....

  • 199614591436719126454802612372795509712573n
  • 2690804714367171631216654347346044825308106n
  • 2699170414367119597888527621006962097479385n
  • 2699322014367122631221553340664013363271928n
  • 269935771436717263121655385653905871178509n
  • 2699416514367120964555058959128404576044844n
  • 2699421514367120164555138015884048690261501n
  • 2706672314367117731222042162053316610411187n
  • 2706689614367124131221406001943901769261199n
  • 2706678014367171597883323019898080476482997n
  • 2706708214367201297880357899004645675514666n
  • 270672271436717296454985315325494598894557n
  • 2706733914367171464550001320119319617198791n
  • 2706765814372927730641045628435073680714304n
  • 2706781714373024297298052263448963130371326n
  • 2706788314367120331221781647689940937338165n
  • 2707231114367117797888704083937415214736826n
  • 2707233014367123031221514254467461708320030n
  • 2707233814367124697888011319837436068483554n
  • 2707281814367172797883207536304973660924383n
  • 2733194514367201197880368156161067186391419n
  • 2733622314367117764555376584307416134991013n
  • 2733683414372926997307785845217886452120394n
  • 2745956614367121431221677757496658012151773n