Նպատակը և խնդիրները
«Սատար» Հաշմանդամների Հասարակական Կազմակերպության նպատակն է` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և կազմակերպության կանոնադրությանը համապատասխան ՀՀ և ԼՂՀ տարածքներում, համագործակցելով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների հետ՝ իրականացնել հայրենասիրական գործունեություն և աջակցել սահմանափակ հնարավորություններով անձանց: Նպատակի իրականացման համար առաջադրել ենք հետևյալ խնդիրները՝
- Իրականացնել ռազմահայրենասիրական գործունեություն
- Աջակել Արցախյան ազատամարտում զոհվածների ընտանիքներին, պատերազմի մասնակիցների, հաշմանդամների սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանը
- Նպաստել սոցիալապես անապահով խմբի (անհատի) առողջապահական, առողջ ապրելակերպի և այլ սոցիալական խնդիրների լուծմանը
- Առաջադրել կազմակերպության նպատակին համապատասխան նոր գաղափարներ և խնդիրներ և գտնել դրանց արդյունավետ լուծումներ` ժամանակակից գիտակարգերին համապատասխան
- Աջակցել, սատարել, պահպանել հաշմանդամների, սոցիալապես անապահով խմբի (անհատի) անկախությունը, իրավունքները և արժանապատվությունը առաջնորդվելով Միացյալ Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիայով
Կազմակերպությունը նպատակներից բխող խնդիրների իրականացման համար
- Աջակցում է բնակչության առողջ ապրելակերպի ձևավորմանը, քաղաքացիների առողջության ամրապնդմանն ու պահպանությանը
- Ուղղում է բնակչության հետաքրքրությունները դեպի առողջապահության, սպորտի և հանգստի բնագավառ
- Իրականացնում է բարեգործական ծրագրեր` ուղղված կազմակերպության անդամ սոցիալապես անապահով ընտանիքներին և նրանց սոցիալական ու իրավական խնդիրներին
- Կազմակերպում է սեմինարներ, կլոր սեղաններ
- Աջակցում է հաշմանդամային սպորտին ուղղված նյութատեխնիկական բազզայի ստեղծմանը
- Ամենայնս խրախուսում է սոցիալական աշխատանքի նոր մոտեցումների ու մեթոդների մշակումը, որոնք անհրաժեշտ են նոր կամ արդեն եղած կարիքների բավարարման համար
- Իրականացնում է հրատարակչական գործունեություն