Free songs


ՀՀ բանակի կազմավորման 20 ամյակի նվիրված միջոցառում Վայոց Ձորում

ՀՀ բանակի կազմավորման 20 ամյակի նվիրված հերթական միջոցառում Վայոց Ձոր մարզում  Հայոց բանակի 20 ամյակի առիթով <<Սատար>> հաշմանդամների Հ.Կ-ի. անդամների և նախագահ` Հ. Հունանյանի կազմակերպությամբ տեղի ունեցավ այց Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր: Այցի նպատակն էր քննարկել և լուծել հաշմանդամ մարդկանց խնդիրները մարզում : Օրակարգում բազմաթիվ խնդիրներ ու ծրագրեր կային, բայց առաջնայինը մարզում հաշմանդամային սպորտի զարգացման ծրագիրն էր, որով լուծում կտրվեր մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրմանը : Մարտի 28-ին Եղեգնաձոր քաղաքի սպորտ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ նստասայլակներով բասկետբոլի առաջին ուսուցողական մարզումները` մարզի հաշմանդամ մարդկանց հետ, որը մեծ ոգևորություն առաջացրեց հաշմանդամների շրջանում: Մարտի 29-ին ժ. 11:00 ին <<Սատար>> հաշմանդամների ՀԿ-ի անդամները և հյուրերը իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին , այց կատարվեց Եղեգնաձորի զոհվածների հուշաքարին, կատարվեց ծաղկեդրում: Ժ. 11:30-ին Եղեգնաձորի կուլտուրայի տան դահլիճում կայացավ մարզպետարանի աշխատակազմի, փոխմարզպետ Մ. Հարությունյանի, մարզի ազատամարտիկների, հաշմանդամների, <<Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն>> ՀԿ-ի փոխ նախագահ Խնկանուշ Մարկոսյանի, Երևանից ժամանած հաշմանդամ սպորտսմենների, ազատամարտիկների, <<Փյունիկ>> ՀԿ-ի և Պարաօլիմպիկի նախագահ Հ. Աբրահամյանի, << Սատար>> հաշմանդամների ՀԿ-ի անդամների և կամավորների հանդիպումը: Դահլիճում մեկ րոպե լռությամբ`ոտնկյաց հարգանքի տուրք մատուցվեց զոհվածների հիշատակին: Նիստի ընթացքում ելույթ ունեցան Պարաօլիմպիկի և <<Փյունիկ>> ՀԿ-ի նախագահ Հակոբ Աբրահամյանը, Եղեգնաձորի փոխմարզպետ Մ. Հարությունյանը, ՀԿ-ի փոխ նախագահ Խնկանուշ Մարկոսյանը և <<Սատար>> հաշմանդամների ՀԿ-ի նախագահ Հ. Հունանյանը: Նիստը վարում էր <<Սատար>> հաշմանդամների ՀԿ-ի գործադիր տնօրեն` Գագիկ Դանիելյանը: Քննարկումների ընթացքում <<Սատար>> հաշմանդամների ՀԿ-ի նախագահ Հ. Հունանյանը բարձրացրեց հաշմանդամների գերխնդիրը` աշխատատեղերի ստեղծուման և աշխատանքի տեղավորման հարցը: Մարզպետարանի աշխատակիցները ներկայացրին օրենքով սահմանված փաթեթներ, որտեղ նշվում է հաշմանդամներին աշխատանքի տեղավորող գործատուին տրվող փոխհատուցումների մասին տեղեկություն: Քննարկվեց սպորտի զարգացման ծրագիրը մարզում : Միջոցառման վերջում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: <<Հայոց բանակի 20 ամյակ>> Հուշամեդալով պարգևատրվեցին Արցախյան ազատամարտի ժամանակ առաջին կարգի հաշմանդամ դարձած, Վայոց Ձորի Ագարակաձոր գյուղի բնակիչ Ահարոն Հարությոնյանը և Շատին գյուղի բնակիչ Արմեն Մելքոնյանը: Պարգևները հանձնեց փոխմարզպետ Մ. Հարությունյանը: <<Սատար>> հաշմանդամների ՀԿ-ի նախագահ Հ. Հունանյանը շնորհակալություն հայտնեց մազպետարանի աշխատակիցներին ներկա գտնվելու և ներկաների հարցերին լիարժեք պատասխանելու համար: Հ. Հունանյանը <<Սատար>> հաշմանդամների ՀԿ-ի շնորհակալագիրը հանձնեց Պարաօլիմպիկի նախագահ Հ. Աբրահամյանին` ՀՀ-ում հաշմանդամային սպորտի զարգացման համար: Միջոցառման ավարտն ազդարարեց զոհվածների հիշատակին նվիրված ցուցադրական խաղը, որտեղ մրցեցին հաշմանդամ սպորտսմենները` նստասայլակներով բասկետբոլ սպորտաձևում: <<Սատար>>հաշմանդամների ՀԿ-ն համոզված է` այն ուղին, որը որդեգրել է , գործնականում կլուծի հաշմանդամություն ունեցող անձանց համար առ այսօր դեռևս ցավոտ մնացած շատ խնդիրներ:

542788_147441948715866_456569477_n