«Սատար» ՀԿ-ի 2016թ-ի ընթացքում կատարած աշխատանքների և ծրագրերի համառոտ նկարագրություն:
Հայոց բանակի 24-րդտարեդարձը
<<ՍԱՏԱՐ>> Հաշմանդամների ՀԿ-ում բարի ավանդույթ է ձևավորվել Հայոց բանակի կազմավորման տոնը նշել սահմանապահ տղաների հետ: Այս տարի ևս համագործակցելով ՊՆ-ի, Խաչիկ գյուղի գյուղապետարանի և Երկրապահի հետ <<ՍԱՏԱՐ>> ՀԿ-ի անդամների մի խումբ այցելեցին Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում տեղակայված զորամաս՝ զինվորների համար օրն իսկական տոն դարձնելու նպատակով:
Սպորտային հանդիպում Քաջարանում
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի մարզահամալիրում <<Ողջի>> ՀԿ-ի կողմից և <<Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ>>-ի հովանավորությամբ, հունվարի 21-22-ը անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի հանրապետական առաջնություն: Այն անցկացվեց երեք խմբերով՝ տղաների, աղջիկների և անվասալյակից օգտվող անձանց միջև: Առաջնությանը մասնակցում էին հաշմանդամություն ունեցող 22 մարզիկներ՝ վեց մարզերի 8 քաղաքներից:
ՍԱՏԱՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ
Ղարաբաղա–արդրբեջանական մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողներին և սահմանին կանգնած զինվորին աջակցելու նպատակով <<Սատար>> Հաշմանդամների ՀԿ և Արթիկ քաղաքի <<Սատար>> երեխանների զարգացման կետրոնը՝ իր կամավորների հետ համատեղ կազմակերպել էր <<Սատար կանգնենք մեր զինվորներին>> ակցիան, որի արդյունքում հումանիտար օգնություն և հենաշարժողական պարագաներ տրամադրվեցին ԼՂ սահմանամերձ գոտիներին և բժշկական հոսպիտալներին: